• Latest news

Ի՞նչ մթերքներ պետք է օգտագործել մրսածության ժամանակ

25 նոյեմբերի, 2019  21:19

Մրսածության ժամանակ ճիշտ սննդակարգը կարող է օգնել ավելի արագ ապաքինվելուն։ Եվ հակառակը, եթե ճիշտ չսնվես, հիվանդությունը կարող է սովորականից երկար տեւել։

Եվ այսպես, ի՞նչ չպետք է ուտել մրսածության եւ հազի ժամանակ։

Մրսածության ժամանակ բարձրանում է օրգանիզմի էներգիայի պահանջը, որը կարող են ապահովել հեշտ մարսվող ածխաջրերը։ Բայց շատ ածխաջրեր ուտել պետք չէ. խորհուրդ է տրվում սեղանից վեր կենալ թեթեւության զգացումով։ Սննդաբաժնի հիմքը պետք է լինեն մրգերը, բանջարեղենները եւ սպիտակուցները, որոնք օրգանիզմին կտան անհրաժեշտ «շինանյութ» վարակի դեմ պայքարելու համար։

Մասնագետների խոսքով՝ չպետք է կրճատել սննդաբաժնի կալորիականությունը, քանի որ դա կարող է հանգեցնել ախտանշանների խորացման եւ վարակների հանդեպ ընկալունակության բարձրացման։

Մրսածության առաջին օրերին, եթե ջերմաստիճանը բարձր է, հազ եւ ցավ կա կոկորդում, խորհուրդ է տրվում սնվել թեթեւ կերակուրներով։ Նաեւ խորհուրդ է տրվում խմել շատ հեղուկ։ Ըմպելիքները չպետք է լինեն տաք, քանի որ դրանք կարող են վնասել կոկորդի լորձաթաղանթը կամ այրել կոկորդը։

Մրսածության ժամանակ կիտրոնով եւ այլ ցիտրուսներով գայթակղվելը նույնպես ցանկալի չէ. դրանք պարունակում են ոչ միայն օգտակար С վիտամին, այլ նաեւ թթուներ, որոնք գրգռում են լորձաթաղանթները։

Մասնագետները խորհուրդ են տալիս սահմանափակել քաղցրի օգտագործումը հիվանդության ժամանակ. ընդունված է համարել, որ քաղցրը թուլացնում է իմունային համակարգը։

Բարձր կալորիականությամբ մթերքները մրսածությամբ թուլացած օրգանիզմին դժվար կլինի մարսել, դրա համար ավելի լավ է չուտել դրանք։

Սուրճը եւ ալկոհոլային խմիչքները նույնպես պետք է բացառել, քանի որ դրանք ջրազրկում են օրգանիզմը, իսկ դա պարզապես անթույլատրելի է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել