• Latest news

Չինացու մոտ հարյուրավոր երիզորդներ են հայտնաբերել ուղեղում եւ կրծքում

26 նոյեմբերի, 2019  12:03

43-ամյա չինացին դիմել է բժիշկներին այն բանից հետո, երբ մի քանի շաբաթ տառապել է ցնցումներից եւ գիտակցության կորստից։ Պարզվել է, որ նա հարյուրավոր երիզորդներ է ունեցել ուղեղում եւ կրծքում։

Պացիենտը, որի անունը Չժու Չժունֆա է, ենթադրաբար կերել է չստուգված խոզի միս, որը վարակված է եղել մակաբույծ Taenia Solium երիզորդով։

«Պացիենտները տարբեր կերպ են արձագանքում վարակին՝ կախված այն բանից, թե որտեղ են գտնվում մակաբույծները,- AsiaWire-ին ասել է բժիշկ Հուան Ցզյանժունը։- Այս դեպքում նրա մոտ նկատվել են ցնցումներ եւ գիտակցության կորուստ»։

Ցզյանժունն ասել է, որ թրթուրները Չժունֆայի օրգանիզմ թափանցել են մարսողական համակարգով եւ բարձրացել վեր արյան հոսքի հետ միասին։ Նրա մոտ ախտորոշվել է ցիստիցերկոզ եւ նեյրոցիստիցերկոզ, նրան նշանակել են հակամակաբուծային դեղամիջոց եւ այլ դեղեր՝ հետագա ախտահարումներից օրգանիզմը պաշտպանելու համար։

Բժշկի խոսքով՝ պացիենտն սկսել է լավ զգալ, բայց վարակի երկարաժամկետ հետեւանքները պարզ չեն։

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները (CDC) խորհուրդ են տալիս միսը պատրաստել անվտանգ ջերմաստիճանի ներքո եւ օգտագործել սննդային ջերմաչափ՝ խուսափելու համար տենիոզից։ Մարդիկ Taenia երիզորդի միակ կրողներն են եւ դրա հատվածներն ու ձվերը փոխանցում են կղանքով, ինչն աղտոտում է հողը սանիտարական վատ պայմաններում գտնվող շրջաններում։ Ձվերը գոյատեւում են խոնավ միջավայրում մի քանի օրից մինչեւ ամիսներ, իսկ կովերը եւ խոզերը վարակվում են աղտոտված տարածքներում ուտելուց հետո։

Ներսում հայտնվելով՝ ձվերը դառնում են որդ աղեհամակարգում եւ անցնում մկաններ, որտեղ վերածվում են ցիստիցերկի, որը կարող է գոյատևել մի քանի տարի։ Դա հանգեցնում է մարդկանց վարակվելուն, եթե նրանք ուտում են աղտոտված հում կամ լավ չեփված տավարի կամ խոզի միս։

Լուսանկարը՝ AsiaWire

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է