• Latest news

Մահվան վկայականի մեջ անհրաժեշտ է հիշատակել հակաբիոտիկների հանդեպ կայունության մասին․ գիտնականներ

26 նոյեմբերի, 2019  22:32

Մեծ Բրիտանիայի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի մասնագետները վստահեցնում են, որ մահվան վկայականում «մահվան պատճառ» տողում անհրաժեշտ է հիշատակել հակաբիոտիկների հանդեպ կայունության մասին։ Այսօրվա դրությամբ հակաբիոտիկների հանդեպ կայունությունը տարեկան սպանում է 700 000 մարդու, սակայն մահվան պաշտոնական վկայականներում դա չի նշվում։

Մասնագետները հիշեցնում են, որ ներկայում մանրէները, որոնք մահանում են դեղամիջոցների ազդեցությամբ, շատ արագ են տարածվում աշխարհում եւ սպանում են ոչ քիչ թվով մարդկանց։ Սակայն դրանց ճնշող մեծամասնության դեպքում նման վարակների զոհերի «մահվան պատճառ» նշվում է վարակն ինքը, ոչ թե հակաբիոտիկների հանդեպ անզգայունությունը։ Արդյունքում այդ մարդիկ համարվում են պնեւմոնիայից կամ սեփսիսից մահացած։

The Telegraph-ը գրում է, թե Միջազգային հարաբերությունների Թագավորական ինստիտուտի վերլուծաբանները վստահ են, որ հակաբիոտիկների հանդեպ կայունության հիշատակումը որպես մահվան պատճառ, պարզապես անհրաժեշտ է՝ դա կօգնի աշխարհի տարբեր երկրների իշխանություններին գիտակցել խնդրի ծավալը եւ սկսել պայքարել հակաբիոտիկների ոչ ճիշտ օգտագործման դեմ։ Հենց տվյալ դեղամիջոցների չվերահսկվող օգտագործումն է հանգեցնում  դրանց հանդեպ մանրէների կայունությանը, ինչը բազմիցս ապացուցվել է փորձաքննություններով։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է