• Latest news

Հնդկաստանում վիրաբույժները հեռացրել են տղամարդու 7,4 կիլոգրամ կշռող երիկամը (ֆոտո)

27 նոյեմբերի, 2019  10:57

Հնդկաստանում վիրաբույժները հեռացրել են մի տղամարդու երիկամը, որի քաշը 7,4 կիլոգրամ էր, տեղեկացնում է CNN-ը։ Կարծիք կա, թե դա ամենամեծ երիկամն էր, որը երբեւէ հեռացվել է երկրում, եւ մեծությամբ երրորդն աշխարհում։

Պացիենտը՝ 56-ամյա մի տղամարդ Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիից, տառապում է երիկամների աուտոսոմնոդոմինանտ պոլիկիստոզ հիվանդությամբ։ Սա գենետիկ հիվանդություն է, որն առաջ է բերում կիստաներ երիկամներում։ Վիրահատությունը, որն իրականացվել է սըր Գանգես Ռամայի հիվանդանոցում (Նյու Դելի) հոկտեմբերի վերջին, տեւել է մոտ երկու ժամ, իսկ օրգանի հեռացման տեւողությունն ընդամենը 30 րոպե է տեւել։

Մեծ չափերի երիկամները ինչ-որ արտասովոր բան չեն երիկամների աուտոսոմնոդոմինանտ պոլիկիստոզ հիվանդություն ունեցող պացիենտների համար, բայց վիրաբույժ Սաչին Կատուրիան խոստովանել է, որ դա իր տեսած ամենամեծ երիկամն էր։ Նրա խոսքով՝ ամենամեծ երիկամները հեռացվել են ԱՄՆ-ում՝ 9 կիլոգրամ, եւ Նիդեռլանդներում՝ 8,7 կիլոգրամ։

Վիրահատության մասին որոշումն ընդունվեց այն բանից հետո, երբ պացիենտը սկսեց դժգոհել մշտական ցավից եւ երիկամային անբավարարութան ուժեղացումից։

«Պացիենտը տառապում էր երիկամային անբավարարությունից, ցավերից եւ վարակներից, որոնք չէին ենթարկվում դեղերի ազդեցությանը, որովհետեւ հակաբիոտիկները չէին կարող թափանցել կիստաներ։ Նա շնչառական խնդիրներ ուներ երիկամների չափի պատճառով, որոնք ճնշում էին այլ օրգանների վրա»,- ասել է Կատուրիան։

Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության տվյալներով՝ 60 տարեկանում աուտոսոմնոդոմինանտ պոլիկիստոզ հիվանդություն ունեցող մարդկանց 40-50 տոկոսն ունենում է երիկամային անբավարարություն, եւ նրանց անհրաժեշտ է դիալիզ կամ երիկամի փոխպատվաստում։

«Երիկամի հեռացումը միշտ չէ, որ պարտադիր է։ Միայն վարակի կամ ուռուցքներից ու կիստաներից արնահոսության դեպքում»,- ասել է Կատուրիան։ «Այս դեպքում կիստան պատել էր երիկամը եւ փոխարինել դրան։ Այն զբաղեցրել էր գրեթե ամբողջ որովայնը»։

Ներկայում պացիենտը դիալիզ է ստանում եւ սպասում երիկամի փոխպատվաստման։

«Նրա մյուս երիկամն ավելի մեծ է, բայց մենք չենք կարող հեռացնել այն, քանի որ նա մշտական դիալիզի տակ է»,- ասել է Կատուրիան՝ ավելացնելով, որ երկրորդ երիկամը կհեռացվի, երբ դոնոր գտնվի, կամ եթե  պացիենտի վիճակն այնքան վատանա, որ բժիշկներն այլ ելք չունենան։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել