• Latest news

Չինացին փորձել է ականջը բուժել «ժողովրդական միջոցներով»՝ այնտեղ սխտոր մտցնելով

27 նոյեմբերի, 2019  12:04

Չինացին փորձում էր ականջը բուժել «ժողովրդական միջոցներով» եւ արդյունքում՝ հայտնվեց հիվանդանոցում։ Ինչպես տեղեկացնում է AsiaWire-ը, տղամարդը ինտերնետում կարդացել էր, որ սխտորն օգնում է ականջի ինֆեկցիայի ժամանակ եւ իր ականջի մեջ մի պճեղ սխտոր էր մտցրել։

«Նրա ձախ ականջի խողովակում սպիտակ այլածին մարմին կար,- AsiaWire-ին ասել է բժիշկ Չժուն Իցզյունը։- Ես չկարողացա հասկանալ, թե ինչ է դա։ Մտածում էի, թե բորբոքման հետեւանք է»։ Միայն այն ժամանակ բժիշկն սկսեց հեռացնել այլածին մարմինը, երբ պացիենտն ասաց, որ ականջի մեջ սխտոր է մտցրել։

«Նա ինտերնետում կարդացել էր, որ սխտորը լավ հակաբորբոքային միջոց է, դրա համար սխտոր էր մտցրել ականջը»,- ասել է Իցզյունը՝ ավելացնելով, որ սխտորը մոտ մեկ ամիս նրա ականջում էր եւ շատ ուժեղ հոտ էր արձակում։

Վարակների դեպքում ականջի մեջ սխտոր դնելը՝ ցավը մեղմելու համար, նոր գաղափար չէ, բայց ապացույցներ չկան, թե դա իսկապես լավ է ազդում։ Բայց ականջի նատուրոպատիկ կաթիլների, որոնք սխտոր են պարունակում, օգտագործումը թեթեւացնում է ցավը՝ համաձայն երկու հետազոտության արդյունքների երեխաների մասնակցությամբ, տեղեկացնում է HealthLine-ը։

Իցզյունը կարողացել է մաքրել իր պացիենտի ականջը եւ նշանակել է դեղեր բորբոքումը բուժելու համար ու զգուշացրել, որ ինտերնետի միջոցով այլեւս ինքնաբուժումներ չանի։

«Մի հավատացեք այն ամենին, ինչ կարդում եք, հատկապես ժողովրդական միջոցներին, որոնք խորհուրդ են տալիս կոճապղպեղ, սխտոր կամ կծու բիբար մտցնել ականջի մեջ»,- ասել է նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի