• Latest news

Մեր բնակարաններում եւ տներում վտանգավոր ստաֆիլոկոկեր կան. հետազոտություն

28 նոյեմբերի, 2019  11:03

Տան միջավայրը շատ հարմար է առանձնապես վտանգավոր մանրէների տարածման համար, որոնք կայուն են հակաբիոտիկների նկատմամբ։ Այս մասին նախազգուշացնում են Սենթ Լուիսի Վաշինգտոնի համալսարանի Բժշկական դպրոցի գիտնականները։

Նրանց խոսքով՝ այդ մանրէները վարակում են մարդկանց եւ ընտանի կենդանիներին, իսկ վարակը կանխել կարելի է հզոր վարակազերծիչ միջոցների օգնությամբ։

Ինչպես տեղեկացնում է MedicalXpress-ի մամլո հաղորդագրությունը, գիտնականները հետազոտել են ռունգներից, թեւատակերից եւ աճուկներից վերցված նմուշներ։ Այդ մարդիկ ապրել են տներում, որտեղ նաեւ երեխաներ են եղել, որոնք ստաֆիլոկոկից բուժում են ստացել 2012-2015 թվականներին։ Հետազոտել են 692 մարդու։ Բացի այդ, գիտնականներն ուսումնասիրել են ընտանի կենդանիներից ու տարբեր մակերեսներից վերցված նմուշներ։ Մարդկանց կեսի եւ ընտանի կենդանիների մեկ երրորդի մոտ հայտնաբերել են ստաֆիլոկոկ։

Այս մանրէն գտնվել է նաեւ սառնարանի դռների բռնակներին, լվացարանին, խոհանոցի եւ լոգարանի սեղանիկներին, սավաններին, սրբիչներին, անջատիչներին, հեռախոսներին, տեսախաղերի կոնտրոլերներին, ինչպես նաեւ համակարգչի ստեղնաշարին եւ մկնիկներին։

Սովորաբար, այդ մանրէները փոխանցվում են մարդուց մարդուն, բայց որոշ դեպքերում հենց միջավայրն է եղել վարակի միակ աղբյուրը։ Դա բացատրում է այն, թե ինչու նրանք, ովքեր բուժվել են վարակից, այդքան հաճախ են ռեցիդիվներ ունենում։

Գիտնականների խոսքով, եթե ձեռքերը հաճախ լվանանք օճառով զուգարանից հետո, կերակուր պատրաստելուց առաջ եւ երեխայի տակդիրը փոխելուց հետո, դա կնվազեցնի ստաֆիլոկոկի տարածման ռիսկը։ Ռիսկի նվազմանը նպաստում են նաեւ ցնցուղ ընդունելը (բայց ոչ լոգարանի) եւ ատամները լվանալը օրը երկու անգամ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել