• Latest news

Երեւանում 24-ամյա աղջկա թոքից հեռացրեն են 3.5 լիտր հեղուկով հսկա էխինոկոկ (ֆոտո)

28 նոյեմբերի, 2019  12:22

Երեւանում 24-ամյա աղջկա թոքից վիրաբույժները հեռացրել են հսկա էխինոկոկ՝ 3.5 լիտր հեղուկով։

Պացիենտը Սուրբ Գրիգոր Լուսվորիչ ԲԿ-ի ինտենսիվ թերապիայի եւ վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել այլ հիվանդանոցից ծայրահեղ ծանր վիճակում՝ արհեստական շնչառությամբ: Հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է ձախ թոքի հսկա լարված կիստոզ գոյացություն, միջնորմի օրգանների տեղաշարժ դեպի աջ, աջից տարածուն ինֆիլտրացիայի պատկեր: Կատարված որովայնի ԳՁՀ-քննությամբ հայտնաբերվել է լյարդի 7, 8-րդ սեգմենտներում հաստ պատերով կիստոզ գոյացություն 10.0x9.8սմ չափերի:

Հաշվի առնելով վերոնշյալը` հիվանդի մոտ ենթադրվել է ձախ թոքի պատռված դեպի բրոնխ լարված էխինոկոկային բուշտ, ասպիրացիոն սինդրոմի և անաֆիլաքսիայի զարգացումով, ինչպես նաև` լյարդի հսկա էխինոկոկային բուշտ:

Վիճակը համամեմատական կայունանալուց հետո պացիենտը կենսական ցուցումներով շտապ կարգով վիրահատվել է: Վիրահատությունը, որը կատարել են Տիգրան Խաչատրյանն ու Լևոն Մինասյանը, ընթացել է երկու փուլով: Առաջին փուլով` առաջային թորակոտոմիա ձախից, հայտնաբերվել է լարված էխինոկոկային բուշտ, որի ֆիբրոզ թաղանթը հատելուց հետո դիտվել է մասիվ օդի արտահոսք բրոնխիալ խուղակներով, որի պատճառով դիտվում էր ձախ թոքի վենտիլյացիայի խիստ խանգարում, կատարվել է էխինոկոկային բշտի խիտինային թաղանթի հեռացում, խոռոչի տամպոնադա, ինչից հետո շունտը վերացել է, աջ թոքի վենտիլյացիայի ծավալը` կարգավորվել:

Երկրորդ փուլով` վիճակը կայունացնելուց հետո պացիենտը շրջվել է կողմնային դիրքի, թորակոմոտիկ վերքը լայնացվել է, ստորին բիլթն ամբողջությամբ ախտահարված է եղել էխինոկոկային բշտով, վերին բիլթը երկար ժամանակ ճնշման տակ է եղել և չի շնչել: Կատարվել է ստորին բլթի ատիպիկ մասնահատում, էխինոկոկէկտոմիա, պլևրալ խոռոչի դրենավորում:

Պացիենտը վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել արհեստական շնչառությամբ, կայուն վիճակով: Դինամիկայում կատարված միջոցառումների և դեղորայքային բուժման ֆոնի վրա պացիենտի վիճակը աստիճանաբար բարելավվել է, շնչառությունը եղել է ինքնուրույն:

Հետվիրահատական շրջանը հարթ է ընթացել: Պացիենտը անց է կացրել բուժկենտրոնում 15 մահճակալային օր: Թոքն իր ողջ ծավալով լրացրել է պլևրալ խոռոչը, բարդություններ չեն եղել: Պացիենտը դուրս է գրվել, բայց ապագայում նրան անհրաժեշտ կլինի կատարել նաև լյարդի էխինոկոկային բշտի պլանային վիրահատությու:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է