• Latest news

Նոր Զելանդիայում բացել են ՄԻԱՎ ունեցող դոնորների սերմնահեղուկի աշխարհում առաջին բանկը

28 նոյեմբերի, 2019  13:34

Նոր Զելանդիայում բացվել է ՄԻԱՎ ունեցող սերմնահեղուկի դոնորների՝ աշխարհում առաջին բանկը։

Sperm Positive բանկի առաջին դոնորներն են դարձել երեք տղամարդիկ, որոնք ապրում են ՄԻԱՎ-ով, բայց ունեն անորոշ վիրուսային բեռնվածություն, այսինքն՝ նրանց արյան մեջ վիրուսներն այնքան քիչ են, որ ստանդարտ մեթոդներով դրանք անհնար է որոշել։ Դրան հասնել կարելի է հակառետրովիրուսային թերապիայի օգնությամբ։ Կարծիք կա, որ նման մարդիկ չեն կարող վարակել մյուսներին ՄԻԱՎ-ով։

Ինչպես ներկայացնում է bbc.com-ը, դոնորներից մեկը՝ Դեմիեն Ռուլ-Նիլը, ՄԻԱՎ-ով ապրում է 1999 թվականից, բայց 18 տարի առաջ նա պաշտոնապես դարձավ անորոշ բեռնվածությամբ ՄԻԱՎ կրող։ Այժմ նա երկու երեխա ունի եւ երեք թոռ։ Նրա խոսքով՝ հասարակությունն առայժմ բավարար չափով տեղեկացված չէ, եւ նա՝ որպես ՄԻԱՎ ունեցող մարդ, ստիպված է եղել բախվել թե՛ աշխատավայրում, թե՛ անձնական կյանքում չընդունվելուն։

«Ես շատ ընկերներ ունեմ, որոնք ապրում են ՄԻԱՎ-ով եւ որոնք երեխաներ ունեն,- ասել է նա։- Շատ լավ է, որ կարող եմ օգնել ուրիշներին։ Բայց ես նաեւ ցանկանում եմ ցույց տալ աշխարհին, որ կյանքը չի ավարտվում ախտորոշումից հետո, եւ պետք է օգնել սոցիալական պիտակների փակցման դեմ պայքարում»։

Սերմնահեղուկի բանկը ստեղծվել է նորզելանդական մի շարք հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ՝ առաջին հերթին կրթական նպատակներով։ Նոր բանկի մեկ այլ նպատակն է՝ ՄԻԱՎ-ով մարդկանց հասկացնել, որ նրանք նույնպես կարող են երեխաներ ունենալ եւ օգտվել այնպիսի կազմակերպությունների ծառայություններից, ինչպիսին է սերմնահեղուկի շտեմարանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել