• Latest news

Կեղտոտ օդը բարձրացնում է գլաուկոմայի առաջացման վտանգը. հետազոտություն

29 նոյեմբերի, 2019  21:21

Կեղտոտ օդը վտանգավոր է ոչ միայն շնչուղիների, այլ նաեւ աչքերի համար։  Լոնդոնի Համալսարանական քոլեջի գիտնականները պարզել են, որ կեղտոտ օդ ունեցող տեղանքի բնակիչների մոտ գլաուկոմայի առաջացման վտանգն ավելի մեծ է։

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, մասնագետները հետազոտություն են իրականացրել ավելի քան 100 հազար մասնակցի ներգրավմամբ։ Պարզվել է, որ օդում 2,5 միկրոմետր չափի աղտոտող մասնիկների համեմատաբար բարձր խտության դեպքում գլաուկոմայի առաջացման վտանգը բարձրանում է 6 տոկոսով։

Կոշտ մասնիկների պարունակությունն առավել աղտոտված տեղանքում տատանվել է 10,46-19,69 մկգ/մ3-ի սահմաններում։ Իսկ ամենաբարձրորակ օդ ունեցող շրջաններում այդ ցուցանիշը  տատանվել է 8,17-9,38 մկգ/մ3-ի սահմաններում։ Ինչպես հավաստիացնում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները, 10 մկգ/մ3-ից բարձր մեծությունները վտանգավոր են առողջության համար։

Օդի աղտոտումը հանգեցնում է անոթների նեղացման, ինչը բարձրացնում է սիրտ-անոթային հիվանդությունների եւ գլաուկոմայի առաջացման ռիսկը։ Բացի այդ, աղտոտող մասնիկներն ուղղակիորեն վնասում են նյարդային համակարգն ու բորբոքում առաջացնում։ Այս ամենը կարող է առաջ բերել ներաչքային ճնշման աճ եւ գլաուկոմա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել