• Latest news

Բժիշկները պատահաբար սպանել են պացիենտին՝ սննդի խողովակը նրա թոք մտցնելով

29 նոյեմբերի, 2019  22:34

Հոնկոնգցի բժիշկները սխալմամբ սննդի խողովակը մտցրել են պացիենտի թոքի մեջ, ինչը հանգեցրել է նրա մահվան։ Այս մասին տեղեկացնում է տեղի South China Morning Post թերթը։

Ինչպես տեղեկացնում են շրջանային հիվանդանոցում, որտեղ մահացել է պացիենտը, նա սնունդը կուլ տալու դժվարություններ եւ դեսատուրացիա (արյան մեջ թթվածնի ցածր խտություն) ուներ։ Բժիշկները պետք է նրա քթով ստամոքս սննդի խողովակ անցկացնեին։

Ինչպես նշել է հիվանդանոցի ներկայացուցչուհին, շաբաթ օրը՝ նոյեմբերի 23-ին, պացիենտը ինչ-որ կերպ քաշել-հանել է խողովակը։ Դրա երկրորդ տեղադրումից հետո բուժաշխատողները պացիենտին ռենտգեն են անցկացրել եւ վերցրել անալիզ նրա ստամոքսահյութից՝ թթվայնության մակարդակը պարզելու համար։ Ոչ մի շեղում այդ ընթացքում չի հայտնաբերվել։

Նույն օրը երեկոյան եւ հաջորդ առավոտյան պացիենտին շարունակել են կերակրել սննդի խողովակի միջոցով։ Շուտով տղամարդու մոտ սրտի կանգ է տեղի ունեցել։ Նրան արագ տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք եւ գիտակցության բերել։ Նորից ուսումնասիրելով ռենտգենի արդյունքները՝ բժիշկները նկատել են, որ խողովակը տեղադրվել է պացիենտի ձախ թոքում, այլ ոչ թե ստամոքսում։ Տղամարդու վիճակը վատանում էր, եւ երեքշաբթի՝ նոյեմբերի 26-ին նա մահացավ։

Հիվանդանոցի ներկայացուցիչները ցավակցել են հանգուցյալի ընտանիքին եւ բացատրել տեղի ունեցածի պատճառը։ Գործով հետաքննություն է սկսվել, եւ առայժմ հայտնի չէ, թե քանի բուժաշխատող է մեղավոր տեղի ունեցածի մեջ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է