• Latest news

Նիհարելուց հետո աշխարհի ամենագեր մարդը մնաց 95 կիլոգրամ ավելորդ մաշկով

30 նոյեմբերի, 2019  11:16

35-ամյա մեքսիկացի Խուան Պեդրո Ֆրանկոն 3 տարում նիհարել է 330 կիլոգրամով։ Նա համարվում էր աշխարհի ամենածանր մարդը եւ անգամ ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում։

Ինչպես ներկայացնում է The Mirror-ը, երբ Խուան Պեդրոն 6 տարեկան էր, նա արդեն 64 կիլոգրամ քաշ ուներ, իսկ 17 տարեկանում նրա քաշը կազմում էր արդեն 229 կիլոգրամ։ Այդ ժամանակ Խուան Պեդրոն լուրջ վնասվածքներ ստացավ ՃՏՊ-ում եւ մեկ տարի գամված մնաց անկողնում, ինչի հետեւանքով շարունակում էր քաշ հավաքել։

2016 թվականին նրա քաշն արդեն հասել էր 590 կիլոգրամի, եւ նա մտավ Գինեսի ռեկորդների գիրք՝ որպես աշխարհում ամենածանր մարդ։ Խուան Պեդրոն այդ ժամանակ չէր կարողանում վեր կենալ մահճակալից եւ 6 տարի դուրս չի եկել իր սենյակից։

2017 թվականի նոյեմբերին նա վիրահատվեց, եւ վիրաբույժները կրկնակի փոքրացրին նրա ստամոքսը։ Վիրահատությունից առաջ նա 3 ամիս խիստ դիետա է պահել, որպեսզի առավելագույն չափով նիհարի։ Խուան Պեդրոն ստամոքսը փոքրացնելու 3 վիրահատության է ենթարկվել։

Այժմ նրա քաշը մոտ 260 կիլոգրամ է, սպասում է 95 կիլոգրամ ավելորդ մաշկի հեռացման վիրահատությանը։

Կենսակերպի կտրուկ փոփոխության շնորհիվ Խուան Պեդրոն այլեւս չի տառապում դիաբետով եւ զարկերակային հիպերթենզիայով։ Նա կարող է ինքնուրույն քայլել՝ հենվելով ձեռնափայտին։

Այժմ Խուան Պեդրոն նպատակադրվել է նոր համաշխարհային ռեկորդ սահմանել՝ դառնալ նա, ով ավելի շատ կիլոգրամներ կկորցնի։

Լուսանկարը՝ Juan Pedro Franco

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի