• Latest news

Ձմռանը միոկարդի կաթվածի ռիսկը բարձրանում է. մասնագետներ

30 նոյեմբերի, 2019  18:50

Ձմռանը օդի ջերմաստիճանի նվազմամբ պայմանավորված՝ բարձրանում է միոկարդի կաթվածի եւ սրտի այլ խնդիրների զարգացման ռիսկը, հավաստիացնում են մասնագետները։

Shanghai Shuguang Hospital-ի սրտաբան Ցույ Սոնգի խոսքով, եթե մարդու մոտ նկատվում են կայուն ցավ, այրոց, ճնշվածության զգացողություն կրծքի, թիկունքի, պարանոցի, ծնոտի շրջանում 20 րոպեի ընթացքում, հավանաբար նա սրտի նոպա ունի։ Այս բոլոր ախտանշանների դեպքում բժիշկ Լյու Դեպինգը Beijing Hospital-ից խորհուրդ է տալիս անմիջապես դիմել բժշկի։

Ինչպես նշում է Xinhua-ն, եթե պացիենտի մոտ կաթված է, բժիշկները սովորաբար 120 րոպե ունեն մահացու ելքը կանխելու համար։

Բարձր ճնշում ունեցող, ծխող, 50 եւ ավելի տարիքի մարդիկ գտնվում են բարձր ռիսկի խմբում։ Նրանց խորհուրդ է տրվում խուսափել ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններից եւ հրաժարվել ինտենսիվ ֆիզիկական բեռնվածություններից ցուրտ ժամանակ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել