• Latest news

Մետաստազներով քաղցկեղը թոքերի բորբոքման տեղ են դրել

30 նոյեմբերի, 2019  17:16

33-ամյա Վիկի Մարշալը անգլիական Տիքթոն քաղաքից մետաստազներով քաղցկեղն ընդունել էր թոքերի բորբոքման տեղ։

Ինչպես տեղեկացնում է Daily Mirror պարբերականը, 2017 թվականին Վիկիի մոտ հայտնաբերել են կաթնագեղձի քաղցկեղ։ Ինտենսիվ քիմիաթերապիայի կուրսից հետո նրա մոտ ռեմիսիա է սկսվել։ Երկու տարի հետո նրա մոտ ուժեղ հազ է սկսվել, եւ շնչելը դժվարացել է։ Նա որոշել է հետազոտվել տեղի հիվանդանոցներից մեկում։

Սկզբում Վիկին համոզված էր, որ թոքերի բորբոքում ունի։ Բայց ռենտգենը եւ համակարգչային տոմոգրաֆիան ցույց տվեցին, որ նա քաղցկեղի անբուժելի փուլում է՝ լյարդի, ողնաշարի եւ թոքերի մետաստազներով։ Բժիշկների խոսքով՝ նրան մնացել է ապրելու մի քանի ամիս։

Իմանալով Վիկիի ախտորոշման մասին՝ ընտանիքի բարեկամը ինտերնետում էջ բացեց միջոցներ հավաքելու համար՝ հաջակցություն կնոջ։ Վիկին ամուսնու հետ որոշել է հավաքված միջոցները ծախսել ընտանիքով Դիսնեյլենդ մեկնելու վրա, որը կարող է նրանց վերջին ուղեւորությունը լինել։

Վիկին պատմել է, որ Դիսնեյլենդում նրանք ամուսնու հետ թույլ են տվել երկու որդիներին գնել այն ամենը, ինչ կցանկանան, եւ օգտվել բոլոր ատրակցիոններից։ Վիկիի խոսքով՝ ուղեւորությունն անմոռանալի էր, եւ դրա շնորհիվ կնոջը հաջողվեց մի քանի օր մոռանալ հիվանդության մասին։

Վերադառնալով՝ Վիկիին նորից հիվանդանոց պառկեցրին, որտեղ նա պետք է անցնի ինտենսիվ քիմիաթերապիայի 9 շաբաթվա կուրս

«Խնդրում եմ, երբեք մի հանձնվեք, եթե արդեն հիվանդություն ունեք։ Եվ մի մոռացեք կանոնավորապես բուժզննում անցնել»,- հորդորել է Վիկին։

Լուսանկարը՝ Vicki Marsall-ի

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի