• Latest news

ՄԻԱՎ-ով երեխաների բուժումը խորհուրդ է տրվում ծնվելու օրից սկսել․ մասնագետներ

2 դեկտեմբերի, 2019  09:42

ՄԻԱՎ-ով ծնված երեխաների բուժումը ավելի ճիշտ է սկսել կյանքի առաջին իսկ օրերից եւ նույնիսկ՝ ժամերից, ինչպես ասվում է Science Translational Medicine ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ։

Հարվարդի գիտնականների հետազոտության ընթացքում դիտարկվել են Բոտսվանայից ՄԻԱՎ-ով 40 նորածինների դեպքեր։ Պարզվել է, որ եթե երեխայի ծնվելուց հետո առաջին ժամերի ընթացքում սկսել հակառետրովիրուսային բարձր ակտիվությամբ թերապիա, ապա հետագայում նրա մոտ կձեւավորվեն ծավալով զգալիորեն ավելի քիչ վիրուսային ռեզերվուարներ, այսինքն վիրուսով «տարաներ», որոնք օրգանիզմում են մնում բուժման ժամանակ եւ դրանից հետո։ Հենց այս ռեզերվուարներն են ակտիվացնում ՄԻԱՎ-ը, եթե դեղամիջոցները դադարում են ազդել։

Նորածինների մոտ, որոնց բուժումը սկսվել է ծնվելուց 4 ամիս հետո, նման առաջընթաց չի նկատվել։

Երեխաների այն խումբը, որոնց բուժումն առավելագույնս վաղ են սկսել, նույնպես ավելի զարգացած իմունային համակարգ է ունեցել՝ այն եղել է նույնիսկ ավելի ուժեղ, քան այն երեխաների մոտ, որոնք ընդհանրապես ՄԻԱՎ չեն ունեցել։

Այս հետազոտությունը հենվել է, այսպես կոչված, «Միսիսիպիից երեխայի» պատմության վրա։ Խոսքը ՄԻԱՎ-ով աղջկա մասին է, որին սկսել են բուժել 2010թ․ հուլիսիսն՝ աշխարհ գալուց 30 ժամ անց։ Նրա ծնողները դադարեցրել են բուժումը, երբ աղջիկը մի քիչ մեծացել է, որից հետո ռեմիսիայի վիճակը նրա մոտ շարունակվել է 27 ամիս։ Միայն այդ ժամկետից հետո է նրան անհրաժեշտ եղել վերադառնալ հակառետրովիրուսային բարձ ակտիվությամբ թերապիայի։

Այս տվյալները շատ կարեւոր են աղքատ երկրների համար, որտեղ ռիսկի խմբի մեջ գտնվող երեխաների մոտ ՄԻԱՎ-ի առկայությունը ծնվելուց հետո միանգամից չեն ստուգում, ինչպես դա արվում է ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ Հարավային Ամերիկայում։ ՄԻԱՎ-ի դեմ դեղամիջոցների առկայությունը կանխում է վարակի անցումը մորից երեխային, սակայն, չնայած դրան, ամեն օր կենտրոնական Աֆրիկայի երկրներում ՄԻԱՎ-ով 500 երեխա է լույս աշխարհ գալիս։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է