• Latest news

Ինչով է վտանգավոր ծորակի քլորացված ջուրը

30 նոյեմբերի, 2019  22:05

Ջրի մաքրման այսօր օգտագործվող մեթոդները, մասնավորապես՝ քլորացումը, կարող են դրանցում առկա նեոնիկոտինոիդային աղտերի քիմիական ռեակցիաներ առաջացնել եւ հանգեցնել մարդու օրգանիզմի համար վտանգավոր նյութերի հայտնվելուն, նախազգուշացնում են ամերիկյան գիտնականները։

Natural News-ը հայտնում է, որ ծորակի ջրի ակունքներում գիտնականները հայտնաբերել են նեոնիկոտինոիդներ, որոնք, հետազոտողների կարծիքով, կարող էին առաջանալ ջրի մաքրման համակարգ քլորի հիման վրա առաջացած պեստիցիդների ընկնելով։ Այսինքն, դա կարող է լինել քլորացված դեզինֆեկցիայի հետեւանք։

«Ծորակի քլորացված ջրի ուսումնասիրությունը հաստատել է դեսնիտրոիմիդակլոպրիդի եւ ամիդակլոպրիդ միազանյութի առկայությունը, որոնք իմիդակլոպրիդի մետաբոլիտներ են։ Այս երկու նյութերը ձեւավորվել են այն բանից հետո, երբ նեոնային պեստիցիդը արձագանքել է քլորի դեզինֆեկցիա անող միջոցին»,- հայտնել են ԱՄՆ Երկրաբանական ծառայության եւ Այովայի համալսարանի կողմից աջակցվող նախագծի հեղինակները։

Հետազոտողների խոսքերով՝ նյութերը, որոնք առաջանում են ծորակի քլորացված ջրում, իրենց թունավորվածությամբ գերազանցում են նախորդներին՝ պեստիցիդներին։ Օրինակ՝ դեսնիտրոիմիդակլոպրիդը իր թունավորվածությամբ ելակետային պեստիցիդին գերազանցում է 319 անգամ, ինչը ցույց է տվել կաթնասունների վրա արված փորձը։ Այդ թույնի նույնիսկ ցածր մակարդակը կարող է վտանգավոր լինել ողնաշարավորների առողջության համար։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է