• Latest news

Նոր միացությունը կպաշտպանի հեռախոսների եւ բժշկական գործիքների  մակերեսները վտանգավոր մանրէներից

2 դեկտեմբերի, 2019  12:03

Բջջային հեռախոսներում սովորաբար կուտակվում է մանրէների հսկայական քանակություն։

Տեղեկատվական տեխնոլոգիաների, մեխանիկայի եւ օպտիկայի համալսարանի (Ռուսաստան) գիտնականներն առաջարկում են մանրէների վնասազերծման խնդիրը լուծել ցինկի օքսիդի հիման վրա նոր թափանցիկ նյութի օգնությամբ։ Այդ նյութը կարող է ինքնամաքրվել ճարպաբծերից եւ անգամ ոչնչացնել վտանգավոր մանրէները։

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, ցինկի օքսիդը վաղուց օգտագործվում է ատամի մածուկներում, ատամնաբուժական գործիքներում, կոսմետիկայում եւ բժշկական տարբեր նյութերում։

Արեւմտյան գիտնականներն առաջարկում են այդ միացությունն օգտագործել բաց վերքերի եւ վիրաբուժական կարերի ախտահանման համար, ինչպես նաեւ որպես գլխավոր բաղադրիչ գերարդյունավետ դեզոդորանտների համար, քանի որ հետազոտությունները ցույց են տվել, որ ցինկի օքսիդի նանոմասնիկները եւ լուծույթը արդյունավետորեն սպանում են միկրոօրգանիզմները, որոնք քրտնքին տհաճ հոտ են հաղորդում։

Իսկ ռուսաստանցի մասնագետներն առաջարկում են այդ միացությունից ստեղծել շատ բարակ, թափանցիկ մանրէասպան ծածկույթներ ապակու համար։ Նրանց հաջողվել է ցինկի օքսիդի բյուրեղները տեղավորել օրգանական պոլիմերային մոլեկուլների ներսում, որոնք կարելի է հեշտությամբ տարածել այլ նյութերի մակերեսների վրա։ Իսկ եթե ավելացվի անագի օքսիդ, դա կուժեղացնի մակերեսի հակաբակտերիալ հատկությունը։ Դրա հիմքը ջրում լուծվող պովիդոնի պոլիմերն է։

Այդ նյութի օգնությամբ կարելի է վտանգավոր մանրէներից պաշտպանել ոչ միայն հեռախոսները, այլեւ բժշկական սարքերն ու գործիքները։ Այն կարելի է քսել մակերեսներին կլինիկաներում՝ ներհիվանդանոցային վարակների տարածման ռիսկը նվազեցնելու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է