• Latest news

Գիտնականները դեղամիջոցների ընդունման սկզբունքը փոխող կապսուլաներ են ստեղծել

2 դեկտեմբերի, 2019  23:49

ՌԴ Վորոնեժի պետական համալսարանի գիտնականները կապսուլաներ են ստեղծել մարդու նյարդային համակարգի հիվանդությունների բուժման նպատակով օգտագործվող դեղամիջոցների համար։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այդ կապսուլաների օգնությամբ կարելի է դեղամիջոցների ընդունումը կրճատել՝ օրական երեք անգամից հասցնելով մեկի, եւ բարձրացնել բուժման արդյունավետությունը։

Ֆենիբուտի եւ վինպոցետինի առաքման համար կապսուլաները 2 ամիս թեսթավորել են կրծողների վրա։ Իսկ մոտ ապագայում կավարտվեն մեկսիդոլի եւ ցինարիզինի համար կապսուլաների ստեղծման աշխատանքները։

«Մենք երկարատեւ ազդեցությամբ կապսուլաներ ենք ստեղծել այնպիսի դեղամիջոցների համար, ինչպիսին է ֆենիբուտը, որն օգտագործվում է կենտրոնական նյարդային համակարգի բուժման համար, եւ վինպոցետինը՝ գլխուղեղի արյան շրջանառությունը լավացնելու համար։ Այժմ ստեղծում ենք կապսուլաներ մեկսիդոլի եւ ցինարիզինի համար։ Դրանք նույնպես նոոտրոպներ են (նյարդային բջիջներում նյութափոխանակությունը ակտիվացնելու եւ մտածողության գործընթացները բարելավելու միջոցներ)։

Դոնդողային թաղանթում գտնվում են որոշակի բաղադրությամբ միկրոկապսուլաներ, այդ պատճառով մի հատիկները լուծվում են եւ ազատում են ազդող դեղամիջոցը պացիենտի ստամոքսում, իսկ մյուսները՝ աղիների տարբեր հատվածներում։ Գաղտնիքը միկրոկապսուլաների տարբեր թաղանթնրի մեջ է։ Ներկայում ֆենիբուտն արտադրում են հաբերով, եւ պացիենտը պետք է այն երկար ժամանակ օրական երեք անգամ ընդունի։ Ազդող նյութի չափաբաժինը չի փոխվի, սակայն մարդու օրգանիզմին կհասնի աստիճանաբար, ինչը ե՛ւ հարմար է, ե՛ւ կբարձրացնի թերապեւտիկ ազդեցությունը»,- ասել է ՎՊՀ դեղագործական ֆակուլտետի դոցենտ Յուլյա Պոլկովնիկովան։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է