• Latest news

Ոտնաթաթերին եւ ափերին չոր կոշտուկները կարող են լինել վտանգավոր հիվանդության նշան

3 դեկտեմբերի, 2019  22:30

Ոտնաթաթերին եւ ափերին չոր կոշտուկները եւ կոշտացած մաշկը կարող են ցույց տալ կերակրափողի քաղցկեղի հանդեպ մարդու նախահակվածությունը, զգուշացնում են Queen Mary University of London-ի աշխատակիցները:

Նրանք ուսումնասիրել են iRHOM2 գենի վարքագծի առանձնահատկությունները, որի հետ կապում են կերակրափողի քաղցկեղի ժառանգական տեսակների զարգացումը: Այս գենը պատասխանատու է նաեւ օրգանիզմում կերատինի արտադրման համար՝ սպիտակուցային նյութ, որից կազմված են մաշկի էպիդերմիսի եղջերային ածանցյալները: Գիտնականները նշել են, որ մկների արուների մոտ, որոնք աչքի են ընկնում թաթերի չափից ավելի բարակ մաշկով, iRHOM2 գենը ոչ ակտիվ վիճակում է եղել:

Հետազոտողները կապ են նկատել այս գենի ակտիվության եւ վերջույթների մաշկի վիճակի միջեւ: Եթե մաշկը չափից ավելի կոշտ է, սա կարող է այն բանի ախտանշան լինել, որ չարաբաստիկ iRHOM2 գենը դրսեւորում է չափազանց մեծ ակտիվություն, ինչը կապված է կերակրափողի քաղցկեղի զարգացման մեծ հավանականության հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է