• Latest news

Հայաստանի Առողջապահության նախարարությունը խորհրդարանին զիջումներ կատարեց. «Իմ քայլը»

3 դեկտեմբերի, 2019  16:01

Դեղատոմսերով վաճառվող դեղերի մասին բնակչության իրազեկման հետ կապված Առողջապահության նախարարության առաջարկներից մեկը հանվել է խորհրդարանի քննարկմանը ներկայացված օրինագծից: Այս մասին դեկտեմբերի 3-ին ԱԺ նիստում «Դեղամիջոցների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց Առողջապահության եւ սոցիալական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:

Ըստ օրինագծի՝ նախապես ծրագրվել էր կատարել 3 փոփոխություն: Առաջինը վերաբերում է մեծածախ վաճառողների լիցենզավորման պարտավորությունների ժամկետներին: Երկրորդը, որը վերաբերում է համապատասխան տեղաբաշխման գործընթացի մասին հավաստագիր ստանալու ժամկետների փոփոխությանը, նախատեսվում է հետաձգել եւս մեկ տարով, որպեսզի լիցենզավորման գործընթացն անցնելուց հետո ընկերությունները եւս մեկ տարի ունենան փոփոխություններին պատրաստվելու համար: Երրորդ լրացումը վերաբերում էր լրատվամիջոցներով հանրությանը իրազեկելուն, որոնք հրապարակվում են Առողջապահության նախարարության թիրախային ծրագրի շրջանակում:

Առողջապահության նախարարության վերջին առաջարկը՝ կապված բնակչության իրազեկման հետ, ավելի վաղ քննարկումների ժամանակ հարուցել էր խորհրդարանի անդամների մտահոգությունը, այդ թվում՝ իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների, որոնք հայտարարել էին, որ այդ կետը, փաստորեն, հակասում է օրենքին, քանի որ նախատեսում է դեղամիջոցների գովազդ:

Այս կետը մտահոգություն էր հարուցել նաեւ Առողջապահության եւ սոցիալական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովում, որտեղ այն քննարկվել էր, եւ օրինագիծը միայն մասնակի էր ստացել դրական եզրակացություն: Լրատվամիջոցների միջոցով բնակչությանն իրազեկելու հետ կապված վերջին կետը ստացել էր հանձնաժողովի բացասական եզրակացությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել