• Latest news

Կինը հրաժարվել է գաստրոշունտավորումից եւ ինքնուրույն 120 կգ նիհարել

4 դեկտեմբերի, 2019  19:10

Օկլահոմայից (ԱՄՆ) Քեթրին Շենքլինը հրաժարվել է գաստրոշունտավորումից, որից հետո ինքնուրուն 120 կգ նիհարել է: Ճիշտ է, նիհարելուց հետո նրա մարմնին մնացել է մեծ ծավալով ավելորդ մաշկ:

The Daily Mail-ը հայտնում է, որ Քեթրինը նախկինում կշռում էր 190 կգ: Նա մեծ դժվարությամբ էր կարողանում բարձրանալ աստիճանների մի քանի հարթակ եւ այդ ընթացքում շնչահեղձ չլինել, իսկ կշեռքի վրա ուղղակի վախենում էր կանգնել:

Մասնագետները նրան խորհուրդ են տվել գաստրոշունտավորում կատարել՝ արմատական վիրաբուժական վիրահատություն, որով փոքրացվում է ստամոքսի ծավալը: Այսպիսի վիրահատությունից հետո մարդը սկսում է ավելի քիչ ուտել, ինչը բերում է արմատական նիհարելուն:

Քեթրինը վիրահատությունից եւ հնարավոր բարդություններից վախենում էր, ուստի որոշել է ինքնուրույն նիհարել: Նրան հաջողվել է կարճ ժամանակում նիհարել ամբողջ 117 կգ-ով: Հիմա նրա քաշը նորմային մոտ է, իրավիճակը բարդացնում է միայն գրեթե 10 կգ ծավալով ավելորդ մաշկը:

Հիմա Քեթրինը ավելորդ մաշկի հեռացման վիրահատությանը սպասողների հերթում է: Նա խոստովանում է, որ այդ մաշկի պատճառով ինքն իր ամբողջ մարմնով զգում է երկրային ձգողականությունը՝ ասես իրեն տառացիորեն ճզմում են հողի մակերեւույթին, իսկ մաշկը տհաճորեն կախված է կողքերից եւ փորից: Քեթրինի խոսքով՝ ինքն իրեն չի կարողանա նորմալ զգալ, մինչեւ կերպարանափոխությունը մինչեւ վերջ չավարտվի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է