• Latest news

Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ. կանայք այն «ժառանգություն» են ստանում ավելի հաճախ, քան կարծում էին գիտնականները

4 դեկտեմբերի, 2019  23:38

Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ ունեցող կանանց աղջիկների մոտ այս պաթոլոգիան 5 անգամ ավելի հաճախ է առաջանում, քան մյուսների։ Այս մասին ասվում է նոր հետազոտությունում, որը հրապարակվել է Nature Medicine-ում։

Գիտնականները հայտնաբերել են գեներ, որոնք, գուցե, պատասխանատու են այդ հիվանդության հանդեպ ժառանգականության տրամադրվածության հարցում։ Մասնագետները կարծում են, որ կարեւոր դեր է խաղում տղամարդկային սեռական հորմոնների խտացումն արգանդում հղիության ժամանակ։

Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշը (ՊԿՁՀ) հորմոնալ խախտում է, որն առաջ է գալիս տղամարդկային սեռական հորմոնների՝ անդրոգենների բարձր արտադրման դեպքում։ Հիվանդությունն ուղեկցվում է դաշտանային ցիկլի խանգարմամբ եւ ձվարաններում կիստաների գոյացմամբ։ Որոշ դեպքերում հիվանդությունը հանգեցնում է անպտղության ձվազատման խախտման պատճառով։ ՊԿՁՀ ստույգ պատճառն առայժմ հայտնի չէ։

Շվեդ գիտնականներն ուսումնասիրել են մոտ 30 հազար կանանց եւ նրանց մայրերի բժշկական պատմությունները եւ պարզել, որ ՊԿՁՀ ունեցող կանանց աղջիկների մոտ այդ հիվանդությունը 3,4 տոկոսով ավելի շատ է հանդիպել, քան մնացած աղջիկների, որոնց մոտ ախտանիշի տարածումը եղել է 0,6 տոկոս։

Մինչ այդ գիտնականները կարծում էին, որ ՊԿՁՀ-ն ժառանգաբար փոխանցվում է 10 տոկոս դեպքերում։ Այս տվյալները ճշտելու համար գիտնականները հետազոտություններ են կատարել կենդանիների վրա։ Նրանք նաեւ պարզել են, որ ախտանիշը կարող է փոխանցվել երկու սերունդ հետո։ Համաձայն ստացված տվյալների՝ հիվանդության ժառանգման ռիսկի կարեւոր գործոն է արգանդում անդրոգենների խտությունը։

Նոր հոդվածում գիտնականները նկարագրել են 4 գեն, որոնց աննորմալ էքսպրեսիան հայտնաբերվել է ինչպես մկների, այնպես էլ ՊԿՁՀ ունեցող կանանց վրա փորձերում։ Գուցե հենց այդ գեներն են հիվանդության առաջացման պատասխանատուն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է