• Latest news

Կինն ինքնասպան է եղել չարտոնագրված դեղամիջոց ընդունելուց հետո

5 դեկտեմբերի, 2019  14:19

19-ամյա Գրեյս Բրոքլսբին անգլիական Բոստոն քաղաքից, ենթադրաբար, ինքնասպանություն է գործել ճապոնական չարտոնագրված դեղամիջոց ընդունելուց հետո։

Ինչպես տեղեկացնում է Mirror-ը, աղջիկն ընկել էր բեռնատարի տակ փողոցի երթեւեկելի մասում։ Դրանից մի քանի ժամ առաջ նա գնացել էր հիվանդանոց՝ հոգեբուժական զննում անցնելու, քանի որ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ուներ։

Քննությունը պարզել է, որ Գրեյսը ընդունել էր ճապոնական դեղամիջոց տագնապայնության դեմ, որն արտոնագրված չէ Մեծ Բրիտանիայում եւ կարող է առաջ բերել բազմաթիվ կողմնակի ազդեցություններ, այդ թվում եւ կոգնիտիվ կարողությունների խախտում։

Լինքոլնշիրի քորոներ Փոլ Սմիթն ասել է, որ համոզված չի կարող աղջկա արարքը ինքնասպանություն որակել, քանի որ նա որեւէ գրություն կամ նշում չի թողել իր գործողությունները բացատրելու համար։ Մյուս կողմից՝ տեսանյութը նայելուց հետո, որտեղ տեսագրված է պատահարը, նա հակվել է այն մտքին, որ Գրեյսը միտումնավոր է գործել։

Բեռնատարի վարորդն ասել է, որ աղջիկն իրեն այնպես էր պահում, ասես սպասում էր բախմանը։ Նա փորձել է կանգնեցնել մեքնենան որքան հնարավոր է արագ, բայց բախումից խուսափել չի հաջողվել։ Քննությունը պարզել է, որ աղջիկը փողոց է դուրս եկել բեռնատարից 26 մետր հեռավորության վրա, իսկ մեքենան կանգնեցնելու համար վարորդին 59 մետր էր պետք։

Լուսանկարը՝ lincolnshirelive.co.uk

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է