• Latest news

Գիտնականները հայտնաբերել են սպիտակուց, որը նվազեցնում է Ալցհեյմերի հիվանդության առաջացման վտանգը

5 դեկտեմբերի, 2019  23:40

CD33 սպիտակուցը կարող է նվազեցնել Ալցհեյմեր հիվանդության առաջացման վտանգը, ինչպես պարզել են Կանադայում Ալբերտայի համալսարանի գիտնականները:

Ինչպես նշված է MedicalXpress կայքի մամուլի հաղորդագրության մեջ, CD33-ի առկայությունը  կենտրոնական նյարդային համակարգի իմունային մակրոֆագ-բջիջներում թույլ է տալիս պաշտպանել ուղեղն Ալցհեյմերից: Սակայն սպիտակուցի օգտակար տեսակն ունի բնակչության միայն 10 տոկոսը:

Գիտնականների խոսքով, եթե հաջողվի «ստիպել» առավել տարածված սպիտակուցի տեսակին, որը, հակառակ ազդեցությունն ունի՝ նպաստում է հիվանդության առաջացմանը, գործել օգտակար տեսակի նման, ապա կհայտնվի դեմենցիայի դեմ արդյունավետ միջոց:

Նեյրոլգիան կարող է չեզոքացնել ամիլոիդային ճարպերը, որոնք կուտակվում են Ալցհեյմերի հիվանդության ժամանակ եւ վնասում են նյարդային համակարգը, ֆատոցիտոզի միջոցով, որը վնասված եւ վնասատու մոլեկուլների կլանման եւ մարսման գործընթաց է:

Ներկայումս Ալցհեյմերի հիվանդությունով տառապում է ավելի քան 44 միլիոն մարդ ամբողջ աշխարհում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել