CD33 սպիտակուցը կարող է նվազեցնել Ալցհեյմեր հիվանդության առաջացման վտանգը, ինչպես պարզել են Կանադայում Ալբերտայի համալսարանի գիտնականները:
Ինչպես նշված է MedicalXpress կայքի մամուլի հաղորդագրության մեջ, CD33-ի առկայությունը կենտրոնական նյարդային համակարգի իմունային մակրոֆագ-բջիջներում թույլ է տալիս պաշտպանել ուղեղն Ալցհեյմերից: Սակայն սպիտակուցի օգտակար տեսակն ունի բնակչության միայն 10 տոկոսը:
Գիտնականների խոսքով, եթե հաջողվի «ստիպել» առավել տարածված սպիտակուցի տեսակին, որը, հակառակ ազդեցությունն ունի՝ նպաստում է հիվանդության առաջացմանը, գործել օգտակար տեսակի նման, ապա կհայտնվի դեմենցիայի դեմ արդյունավետ միջոց:
Նեյրոլգիան կարող է չեզոքացնել ամիլոիդային ճարպերը, որոնք կուտակվում են Ալցհեյմերի հիվանդության ժամանակ եւ վնասում են նյարդային համակարգը, ֆատոցիտոզի միջոցով, որը վնասված եւ վնասատու մոլեկուլների կլանման եւ մարսման գործընթաց է:
Ներկայումս Ալցհեյմերի հիվանդությունով տառապում է ավելի քան 44 միլիոն մարդ ամբողջ աշխարհում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր