• Latest news

Գիտնականները հայտնաբերել են մոլեկուլ, որն սպանում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բջիջները

5 դեկտեմբերի, 2019  22:08

Իսրայելցի գիտնականները քաղցկեղ ունեցող կրծողների վրա թեստավորել են PJ34 մոլեկուլը։ Մեկ ամսում մոլեկուլի կիրառումը կենդանիների մոտ կրճատել է քաղցկեղային բջիջների թիվը 80-90 տոկոսով՝ ի հաշիվ «բջջային ինքնասպանության» հրահրման։ Մի կրծողի մոտ քաղցկեղի հետքերն իսպառ անհետացել են։

Ինչպես տեղեկացնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն, լուրջ կողմնակի ազդեցություններ կրծողների մոտ չեն նկատվել, քանի որ ներգործությունը կատարվել է բացառապես քաղցկեղային բջիջների վրա։

Սկզբում PJ34-ը ստեղծել են կաթվածի բուժման համար։ Բայց ավելի ուշ ապացուցվել է, որ այդ մոլեկուլը զգալիորեն դանդաղեցնում է քաղցկեղային բջիջների բազմացումը եւ հանգեցնում դրանց արագ կործանման։ Թեեւ PJ34-ը կարող է ներգործել քաղցկեղային այլ տիպի բջիջների վրա, ենթաստամոքսային գեղձի բուժման արդյունավետությունը առավել ակտուալն է թվում։

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը աշխարհում 12-րդ ամենատարածված քաղցկեղն է եւ 4-րդը քաղցկեղից մահացության պատճառների մեջ։ Քաղցկեղի այս տեսակը հաճախ կայունություն ունի դեղորայքի հանդեպ։

Բուժումը բարդացնում է եւ այն, որ դեպքերի մոտ 80 տոկոսի ժամանակ ախտորոշումը կայացվում է արդեն մետաստազների փուլում։ Քաղցկեղի այս տեսակի 3 տոկոսի դեպքում պացիենտներն ախտորոշումից հետո ապրում են 5 տարուց ավելի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է