• Latest news

Սթրեսը կարող է օգնել երկարացնել կյանքի տեւողությունը․ հետազոտություն

6 դեկտեմբերի, 2019  23:49

Կյանքի սկզբում ապրած օքսիդային սթրեսը հետագայում բարձրացնում է սթրեսի հանդեպ օրգանիզմի դիմադրողականությունը եւ երկարակեցություն է պարգեւում, ինչպես պարզել են Միչիգանի համալսարանի գիտնականները։

Xinhua-ն հայտնում է, որ գիտնականներն ուսումնասիրել են կլոր C. Elegans ճիճուներին եւ պարզել են, որ այն ճիճուները, որոնք ավելի շատ օքսիդացնող տարրեր են արտադրում վաղ զարգացման շրջանում, մյուսներից ավելի երկար են ապրում։

Թթվածնի ռեակտիվ ձեւերը օքսիդացնող տարրեր են, որոնք արտադրվում են օդ շնչող յուրաքանչյուր օրգանիզմի կողմից։ Նրանք զգալի վնաս են հասցնում օրգանիզմին, բարձրացնում են քաղցկեղի զարգացման վտանգը։ Սակայն դրանցում, պարզվում է, կան նաեւ դրական կողմեր։ Ամերիկյան գիտնականների խոսքերով՝ կյանքի վաղ շրջանում ապրած սթրեսը օգնում է ավելի լավ գլուխ հանել այն սթրեսից, որի հետ օրգանիզմը կարող է բախվել առավել ուշ տարիքում։

Երբ երիտասարդ ճիճուները առնչվել են թթվածնի ակտիվ ձեւերին, նրանց կյանքի միջին տեւողությունը մեծացել է։ Ըստ գիտնականների՝ դրական արդյունքը, հավանաբար, հիստոնների մոդիֆիկացիայի հետեւանքով է լինում, որը օքսիդային սթրեսի հանդեպ զգայուն գործընթաց է։ Հիստոնները միջուկային սպիտակուցներ են, որոնք կարեւոր են միջուկի մեջ ԴՆԹ-ի թելերի փաթեթավորման եւ միջուկային գործընթացների կարգավորման համար։ Նման մեխանիզմներ աշխատում են նաեւ կաթնասունների բջիջներում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է