• Latest news

ԱՀԿ. 2018 թվականին կարմրուկից մահացել է 140 հազար մարդ

7 դեկտեմբերի, 2019  15:56

2018 թվականին կարմրուկը դարձել է 140 հազար մարդու մահվան պատճառ։ Այս մասին վկայում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նոր տվյալները։ Հիվանդության զոհերի մեծ մասը մինչեւ 5 տարեկան երեխաներն են։

ԱՀԿ մասնագետների խոսքով՝  փոքր տարիքի երեխաների մոտ առավել մեծ է բարդությունների վտանգը կարմրուկով վարակվելուց հետո. նրանք ավելի հաճախ են հիվանդանում թոքաբորբով եւ էնցեֆալիտով, եւ նրանց մոտ հիվանդությունից հետո առաջանում է հաշմանդամություն։

Ամենից շատ կարմրուկի պատճառով 2018-ին տուժել են Ուկրաինան, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Լիբերիան, Մադագասկարը եւ Սոմալին. այս երկրներին բաժին է ընկել կարմրուկի բոլոր դեպքերի կեսը։

Համաձայն վիճակագրական վերլուծության, որն անցկացվել է այս տարի, 2018 թվականին աշխարհում կարմրուկով հիվանդացել է 9 մլն 769 հազար 400 մարդ, որոնցից 142 հազար 300-ը մահացել է; 2017-ին կարմրուկով հիվանդացածների թիվը աշխարհում կազմել է 7 մլն 585 հազար 900 մարդ, հիվանդությունից մահացել է 124 հազարը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել