• Latest news

Ֆիզիկական ակտիվությունը կրկնակի նվազեցնում է շագանակագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը. հետազոտություն

7 դեկտեմբերի, 2019  22:15

Ֆիզիկական ակտիվությունը կրկնակի նվազեցնում է շագանակագեղձի քաղցկեղի վտանգը, վկայում է այսօրվա դրությամբ իրականացված ամենամեծ հետազոտությունը։

Հետազոտությունը, որը հրապարակվել է International Journal of Epidemiology ամսագրում, ընդգրկել է 50-ից բարձր տարիքի 140 հազար տղամարդու։ Նրանց 57 տոկոսի մոտ շագանակագեղձի քաղցկեղ է եղել։ Գիտնականները հետազոտել են ռիսկի 22 գործոնի ազդեցությունը Քաղցկեղի հետազոտության համաշխարհային հիմնադրամի մշակած ցուցակից։ Նրանք կիրառել են նաեւ հետազոտության գենետիկ մեթոդը՝ մենդելեեւյան ռանդոմիզացիան. նրանք ստուգել են, թե ինչ հաճախականությամբ է գեների (որոնք հուշում են նրանց ֆիզիկական ակտիվությունը, դիետան, լիպիդների եւ երկաթի մակարդակը արյան մեջ եւ այլն) որոշակի վարիացիաներով մարդկանց մոտ առաջանում շագանակագեղձի քաղցկեղ։

ԴՆԹ երկու վարիացիա ունեցող տղամարդկանց մոտ, որոնք կապված են ավելի բարձր ֆիզիկական ակտիվության հետ, շագանակագեղձի քաղցկեղը 51 տոկոսով ավելի քիչ է առաջացել, քան նրանց մոտ, ովքեր նման գեների կրող չեն հանդիսացել։ Գիտնականների խոսքով՝ այդ արդյունքները վկայում են ոչ միայն ինտենսիվ վարժությունների, այլ նաեւ ցանկացած ֆիզիկական ակտիվության օգուտի մասին։

Բրիսթոլի բժշկական դպրոցի բժիշկ Սառա Լյուիսը (Sarah Lewis), որը հետազոտության առաջատար հեղինակն է, նշել է, որ սա այսօրվա դրությամբ ամենամեծ հետազոտությունն է, որն օգտագործում է համեմատաբար նոր մեթոդ, որը լրացնում է ընթացիկ հետազոտությունները, որպեսզի պարզվի, թե ինչն է առաջ բերում շագանակագեղձի քաղցկեղ։ Եվ դրա արդյունքները ցույց են տալիս, որ ֆիզիկական ակտիվությունը կարող է ավելի ուժեղ արդյունք ունենալ, քան կարծում էին մինչ այժմ։

«Մենք հույս ունենք, որ դա տղամարդկանց կստիպի ավելի ակտիվ լինել»,- նշել է նա։

Մյուս հետազոտություններն արդեն ցույց էին տվել կապը ֆիզիկական ակտիվության եւ հաստ աղիի, արգանդի եւ կաթնագեղձի քաղցկեղի ռիսկի նվազեցման միջեւ։ Բայց մինչ նոր հետազոտության ի հայտ գալը դրա կանխարգելիչ ուժի ապացույցները շագանակագեղձի քաղցկեղի պարագայում թույլ էին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել