• Latest news

Ալկոհոլի անգամ չափավոր քանակությունը բարձրացնում է քաղցկեղի առաջացման ռիսկը. հետազոտություն

10 դեկտեմբերի, 2019  16:43

Ալկոհոլի անգամ չափավոր քանակությունը բարձրացնում է քաղցկեղի որոշ տեսակների առաջացման վտանգը։ Ճապոնիայում իրականացված եւ Cancer ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տալիս, որ քաղցկեղն ավելի հաճախ առաջանում է անգամ այն մարդկանց մոտ, ովքեր «վտանգավոր առավելագույնից» ավելին չեն խմում։

Հետազոտությունն ընդգրկել է 63 հազար 232 օնկոլոգիական պացիենտ եւ նույնքան էլ առողջ մարդկանց՝ դիտարկման խմբից (համեմատության համար)։ Գիտնականներին հետաքրքրում էր, թե որքան շատ ալկոհոլ են նրանք խմել իրենց ողջ կյանքի ընթացքում։

Պարզվել է, որ ամեն օր մեկ «դրինքի» (համարժեք է մեկ գավաթ գինուն, գարեջրի բաժակին կամ 60 միլիլիտր վիսկիին) օգտագործման դեպքում 10 տարվա ընթացքում նկատվել է քաղցկեղի առաջացման 5 տոկոսի ավելացում նրանց համեմատ, ովքեր ընդհանրապես չեն խմել։ Օրական երկու «դրինքը»  40 տարվա ընթացքում այդ ցուցանիշն ավելացնում է մինչեւ 54 տոկոս։

Ոգելից խմիչքների եւ քաղցկեղային հիվանդությունների առավել ակնհայտ կապ նկատվել է բերանի խոռոչի, կոկորդի, ստամոքսի եւ հաստ աղիի քաղցկեղների դեպքում։

Հետազոտության հեղինակները նշում են, որ չպետք է շտապել այս տվյալներն այլ երկրների բնակիչների վրա արտածելու հարցում, քանի որ ճապոնացիների մոտ կարող են լինել գենետիկ առանձնահատկություններ, որոնք ազդում են ալկոհոլի մետաբոլիզմի վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ