• Latest news

Ընդամենը մեկ մանրէն կարող է քաղցկեղ, դիաբետ եւ տկարամտություն առաջացնել. հետազոտություն

10 դեկտեմբերի, 2019  21:54

Porphyromonas gingivalis  մանրէն կարող է առաջացնել քաղցկեղ, դիաբետ եւ տկարամտություն։ Ինչպես նշում է "Lenta.RU"-ն, այդ ախտածինները բազմանում են բերանի խոռոչում եւ առաջ բերում լնդերի հիվանդություններ։ Բայց դրանք կարող են առաջ բերել նաեւ կենսական կարեւոր օրգանների բորբոքում։

Ավելին, այդ մանրէները հայտնաբերվել են Ալցհեյմերի հիվանդությունից մեռած պացիենտների ուղեղում, արթրիտից ախտահարված հոդերից, լյարդի եւ քաղցկեղի տարբեր ուռուցքներից մահացածների մոտ։

Porphyromonas gingivalis-ի կապը տարբեր հիվանդությունների հետ ապացուցել են փորձերը մկների վրա։ Երբ կենդանիներին վարակել են այս ախտածիններով, դրանց մոտ առաջացել են լնդերի հիվանդություններ, դիաբետ, արթրիտ, աթերոսկլերոզ, լյարդի ճարպակալում եւ Ալցհեյմերի հիվանդություն։ Porphyromonas gingivalis-ը նենգ հատկություն ունի՝ կարող է թափանցել արյան բջիջներ եւ դրանք օգտագործել օրգանիզմով մեկ տարածվելու համար։

Հակաբիոտիկները Porphyromonas gingivalis-ի դեմ չեն գործում։ Բայց հայտնի է, որ արդեն աշխատանք է տարվում այդ մանրէների դեմ։ Բանն այն է, որ ախտածինը սկսում է բազմանալ բերանի խոռոչում միայն պատանի հասակում։ Հետեւաբար, պատվաստել կարելի է հենց ամենավաղ մանուկ հասակում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել