• Latest news

Արտասովոր իմպլանտատ-ցանցը կօգնի պինդ ուռուցքների դեմ պայքարում

11 դեկտեմբերի, 2019  10:58

Այսօր կոտրված ոսկրերի վերականգնման, ատամնաշարի շտկման եւ այլ նպատակներով օգտագործվող մետաղը կարող է օգնել նաեւ կանխելու պինդ քաղցկեղային ուռուցքների տարածումը։ Այս մասին ասվում է նոր հետազոտությունում, որը հրապարակվել է Nature Biomedical Engineering ամսագրում։

Fred Hutchinson Cancer Research Center-ի  գիտնականները ցույց են տվել, որ փոքր եւ բարակ մետաղական ցանցը՝ հագեցած քաղցկեղի դեմ պայքարող իմունային բջիջներով, զգալիորեն փոքրացնում է քաղցկեղային ուռուցքը։ Դա ցույց է տրվել ձվարանների քաղցկեղի կլինիկական մոդելների վրա։

Ինչպես տեղեկացնում է Medical Express-ը, ցանցը վերացրել է քաղցկեղային ուռուցքները դեպքերի 70 տոկոսում։

Հայտնի է, որ պինդ ուռուցքները, ներառյալ կաթնագեղձի, ձվարանների եւ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը, կարող են դիմակայել իմունային թերապիային, որը կիրառում է CAR-Т բջիջներ։ Եթե այդ բջիջները պարզապես մտցվեն ուռուցքի մեջ, արդյունավետությունը ցածր կլինի։ Բջիջներով ցանցը կլուծի այդ խնդիրը։

Ցանցը պատրաստելու համար գիտնականները օգտագործել են 10 միկրոմետր հաստությամբ թաղանթ՝ ստացված նիկել-տիտանային ձուլվածքից, որը հարմար է փոխպատվաստման համար։ Թաղանթի ցանցային կառուցվածք ստեղծող անցքերը կարելի է փոխել՝ կախված շաբլոնից։ Դրանց մեջ «ներարկվում» են դեղեր կամ իմունային բջիջներ, ինչից հետո թաղանթը փոխպատվաստում են։

Իմպլանտատից բջիջներն սկսում են ներդրվել միջավայրում։ Փորձի շրջանակում գիտնականները օգտագործել են բջիջներ, որոնք ծրագրավորել են ձվարանների քաղցկեղի բջիջների, ROR1-ի մարկերի որոնման համար։ Դա թույլ է տվել ընտրովի ձգել իմունային բջիջները դեպի ուռուցք։ Արդյունքում՝ 20 օրում ստացվել է կայուն արդյունք՝ լաբորատոր կենդանիների 70 տոկոսն ազատվել է քաղցկեղից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է