• Latest news

Գիտնականները խորհուրդ են տալիս վիրահատության ժամանակ դասական երաժշտություն միացնել

11 դեկտեմբերի, 2019  12:04

Վիրահատության ժամանակ սաունդթրեքի լավագույն ընտրությունը դասական երաժշտությունն է, պնդում են Դանդի համալսարանի (Մեծ Բրիտանիա) եւ Ստոկհոլմի համալսարանի (Շվեդիա) գիտնականները: International Journal of Surgery ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ դասական երաժշտությունը վիրաբույժներին իսկապես օգնում է ավելի լավ աշխատել:

«Նովոստի Mail.RU»-ն հայտնում է, որ նշված գիտնականները կատարել են 18 հետազոտությունների վերլուծություն՝ նվիրված, այսպես կոչված, «Մոցարտի էֆեկտին»: Խոսքն այն մասին է, որ դասական երաժշտությունն ունկնդրելիս նվազեցնում է սթրեսի մակարդակը եւ մեծացնում ուշադրության կենտրոնացումը:

Այս արդյունքին հավատում են ամենեւին ոչ բոլոր մասնագետները, սակայն վերջին վերլուծությունը ցույց է տվել, որ վիրաբույժների դեպքում, համենայնդեպս, այն իսկապես տեղ ունի: Երբ վիրահատարանում հնչում է ցածրաձայն դասական երաժշտություն, բուժանձնակազմի գործողությունների ճշգրտությունը 11 տոկոսով մեծանում է, իսկ միջամտության կատարման արագությունը՝ 10 տոկոսով:

Վիրահատարանում դասական երաժշտությունն օգնում է նաեւ պացիենտներին. այս դեպքում նրանք ցավազրկողների կամ անզգայացնողների ավելի քիչ կարիք են ունենում:

Մասնագետները շեշտում են, որ վիրահատության ժամանակ չպետք է հնչի բարձր, ռիթմիկ երաժշտություն, քանի որ շեղում է վիրաբույժներին, մեծացնում սխալների եւ հետվիրահատական վարակների վտանգը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել