• Latest news

Երրորդ նման վիրահատությունը բժշկության պատմության մեջ. տղամարդուն փոխպատվաստել են ամորձի իր երկվորյակից

11 դեկտեմբերի, 2019  17:36

36-ամյա տղամարդը Բելգրադից (Սերբիա) ծնվել էր առանց ամորձիների։ Վերջերս վիրաբույժները նրան մի ամորձի փոխպատվաստեցին նրա երկվորյակ եղբորից։ Տեսականորեն հիմա տղամարդը կարող է երեխաներ ունենալ։

Ինչպես տեղեկացնում է The New York Times-ը, սա ամորձիի փոխպատվաստման երրորդ դեպքն է բժշկության պատմության մեջ։ Այն տեւել է 6 ժամ։ Վիրահատությունը կատարել է գիտնականների միջազգային թիմը, ներառյալ մի փորձագետ Թաֆտսի համալսարանից։

Ամենահարմար դոնորը նրա միաձու երկվորյակ եղբայրն էր, քանի որ նրանք նույն ԴՆԹ-ն ունեն։

Վիրահատությունը հաջող է անցել, եւ ռեցիպիենտը ձեռք է բերել լիարժեք ամորձի, ուրեմն՝ ապագայում նա տեսականորեն կարող է երեխաներ ունենալ։ Փոխպատվաստումից հետո տեստոստերոնի  մակարդակը նրա մոտ արդեն բարձրացել է մինչեւ նորմալ չափի, չէ՞ որ ամորձիներն արտադրում են ոչ միայն սերմնահեղուկ, այլ նաեւ տեստոստերոն՝ տղամարդկային հորմոն։

Դոնորի բեղունությունը (որն, ի դեպ, երեխաներ ունի), ինչպես ընդգծել են մասնագետները, չի տուժի վիրահատությունից հետո, չնայած նա մնացել է մեկ ամորձիով։

Միեւնույն ժամանակ, վիրաբույժները չեն կարողացել բավականաչափ հյուսվածքներ ստանալ դոնորական ամորձիի լիարժեք կցման համար սերմնազատիչ հոսքին, ուստի տղամարդն առայժմ չի կարողանա երեխա բեղմնավորել բնական ճանապարհով։ Բայց տեսականորեն սերմնահեղուկը այդ ամորձիից կարելի կլինի օգտագործել ձվաբջջի բեղմնավորման համար։ Ավելի ուշ պացիենտը երկրորդ վիրահատության կենթարկվի գործընթացն ավարտելու համար։

Այժմ երկու եղբայրները վերականգնվում են վիրահատությունից հետո։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է