• Latest news

Մասնագետներն առաջարկել են սննդաբաժնի կալորիականության կրճատման անսպասելի միջոց

11 դեկտեմբերի, 2019  18:51

Մասնագետներն առաջարկել են պարզ, բայց արդյունավետ միջոց՝ կրճատելու սննդաբաժնի կալորիականությունը եւ նվազեցնելու վնասակար նյութերի սպառումը։ Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, մասնագետներն առաջարկում են մթերքների փաթեթների վրա տեղադրել ոչ միայն տեղեկատվություն դրանց կալորիականության, այլ նաեւ այն մասին, թե որքան ֆիզիկական ակտիվություն է պետք այդ կալորիաները մաշելու համար, այդ ժամանակ մարդիկ ավելի ուշադիր կլինեն իրենց սննդի հանդեպ։

Գիտնականները պարզել են, որ մարդիկ 200 կալորիա պակաս են սպառում, եթե նման տեղեկություն են տեսնում փաթեթի վրա։

Փորձագետները խոսում են PACE-ի (կալորիաների սպառման համար ֆիզիկական ակտիվության համարժեքը) մասին տվյալների տեղադրման անհրաժեշտության մասին։ Այդ ցուցանիշով կարելի է իմանալ, թե որքան պետք է քայլել, որպեսզի այրվի, ասենք, մի տուփ չիփսը։ Այսպես, մոտ 500 գրամ պաղպաղակը այրվում է ավելի քան 4,5 ժամ քայլելուց կամ 2,20 ժամ վազելուց հետո։

 PACE մոտեցման արդյունավետությունը գիտնականները համեմատել են սննդամթերքների մակնշման այլ տեսակների հետ (վերլուծությունը կատարվել է 14 հետազոտությունների օրինակով)։ Պարզվել է, միջինը յուրաքանչյուր սնունդ ընդունելիս օգտագործվել է 65 կալորիայով պակաս, երբ PACE մակնշումը երեւացել է սննդամթերքների եւ ըմպելիքների վրա, ինչպես նաեւ ռեստորանների կերակրացանկերում։ Մեկ օրում դա կարող է նշանակել մինուս 200 կալորիա սննդի 3 հիմնական ընդունումների եւ 2 անգամ միջանկյալ ուտելու ժամանակ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ