• Latest news

Վիրուսի պատճառով 12-ամյա աղջիկը զրկվեց խոսելու եւ քայլելու հնարավորությունից

11 դեկտեմբերի, 2019  20:08

12-ամյա Ֆֆիոն Վեսթուոթերը Մերթիր Թիդվիլ քաղաքից (Ուելս) կորցրեց խոսելու եւ անգամ քայլելու ունակությունն այն բանից հետո, երբ դպրոցական ճանապարհորդության ժամանակ վարակվեց վիրուսով, որն առաջ բերեց ուղեղի այտուց։

Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, եռօրյա դպրոցական ուղեւորությունից վերադառնալուց հետո շատ չանցած Ֆֆիոնն իրեն վատ է զգում, եւ նրա մոտ դող է սկսվում։ Սկզբում ծնողները կարծում են, թե մրսածության նշաններ են, բայց մի քանի օր հետո աղջկա մոտ սկսվում է սրտխառնոց, նա բողոքում է ուժեղ գլխացավերից։

Աղջկան հասցնում են հիվանդանոց, որտեղ պարզվում է, որ նա էնցեֆալիտ ունի, որն, ըստ երեւույթին, առաջ էր եկել վիրուսային ինֆեկցիայի պառճառով։

Ֆֆիոնը կորցրեց քայլելու, խոսելու եւ ինքնուրույն ուտելու ունակությունը։ Ծնողներն ասում են, որ նա տիկնիկի նման դարձավ, որի հետ անգամ աչքերով շփման մեջ մտնել հնարավոր չէր։

Բժիշկները նախազգուշացրին, որ փոփոխությունները կարող են անդառնալի լինել, բայց մի քանի ամիս անց սկսվեց մարմնի վերահսկման դանդաղ վերականգնումը։

Ներկա պահին աղջիկն անգամ դպրոց է վերադարձել, բայց դեռ վաղ է խոսել լիակատար ապաքինման մասին։ Նման բարդությունները կարող են շատ երկար ու ծանր հետեւանքներ ունենալ, որոնց մեջ են հիշողության հետ կապված խնդիրները, անձի փոփոխությունն ու ցնցումները։

Էնցեֆալիտը կարող է առաջանալ որոշ տարածված վիրուսներից, ներառյալ հերպեսը։ Առայժմ պարզ չէ, թե ինչ վիրուսով էր վարակվել Ֆֆիոնը։ Որոշ դեպքերում վարակվելու իսկական պատճառը առհասարակ չի պարզվում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է