• Latest news

Ճառագայթային թերապիայից առաջ հակաբիոտիկների ընդունումը կարող է բարձրացնել քաղցկեղի բուժման արդյունավետությունը

11 դեկտեմբերի, 2019  23:49

Ճառագայթային թերապիայից առաջ հակաբիոտիկների ընդունումը կարող է բարձրացնել քաղցկեղի բուժման արդյունավետությունը, ինչպես ցույց է տվել լաբորատորային մկների հետ արված հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Journal of Clinical Investigation-ում։

Ստացված արդյունքները թույլ են տվել գիտնականներին նման մոտեցում ցուցաբերել նաեւ մարդկանց մասնակցությամբ կլինիկական փորձերում։

Կոշտ ուռուցքներով պացիենտների կեսից ավելին բուժման ընթացքում ճառագայթում է ստանում։ Վերջին տարիներին բազմաթիվ հետազոտությունները ցույց են տվել, որ ճառագայթման բարձր չափաբաժինները ճառագայթային թերապիայի ժամանակահատվածի միաժամանակյա կրճատման հետ կարող են մարդու մոտ ավելի ուժեղ իմունային ռեակցիա առաջացնել։

Նման մոտեցման դեպքում նաեւ տեղի է ունենում ազդեցություն ուռուցքային բջիջների վրա, որոնք ավանդական ճառագայթման ժամանակ ուղիղ կերպով ազդեցության չեն ենթարկվում։ Դա, այսպես կոչված, աբսկոպալային էֆեկտ է՝ ճառագայթման ազդեցության գոտուց դուրս գտնվող, սակայն ճառագայթվող բջիջների հետ որեւէ կերպ առնչվող բջիջների վնասում։

Նոր դիտարկումները ցույց են տվել, որ վանկոմիցին հակաբիոտիկն ուժեղացնում է հզոր ճառագայթման արդյունավետությունը՝ ուռուցքի հատուկ գոտիների վրա ազդելիս, ինչպես նաեւ նպաստում է աբսկոպալային էֆեկտին։ Դա օգնում է իմունային համակարգին պայքարել այն բջիջների դեմ, որոնք առանձնանում են հիմնական ուռուցքից։

Հետազոտության ընթացքում գիտնականները հայտնաբերել են, որ վանկոմիցինը լավացնում է դենդրիտային բջիջների՝ հատուկ սուրհանդակ-բջիջների ֆունկցիան։ Հետազոտությունների ընթացքում նման մոտեցման են ենթարկվել մելանոմայով, թոքերի եւ արգանդի վզիկի քաղցկեղով մկները։ Սակայն գիտնականները կարծում են, որ մեթոդը կարող է տարածվել քաղցկեղի ամենատարբեր տեսակների վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է