• Latest news

Մարակույայի կեղեւից ստացված ալյուրը կարող է կանխել ճարպակալման առաջացումը

11 դեկտեմբերի, 2019  21:20

Սննդի մեջ մարակույայի կեղեւի ալրի օգտագործումը կարող է կանխել ճարպակալման առաջացումն ու դիմակայել ոչ ճիշտ սնվելու բացասական էֆեկտներին։ Դա ցույց է տվել կրծողների վրա կատարված փորձը, գրում է The Daily Mail-ը։

Հետազոտության շրջանակում մկներին թույլ են տվել ուտել ճարպոտ սնունդ 10 շաբաթվա ընթացքում։ Ընդ որում՝ որոշ առանձնյակների տվել են նաեւ մարակույայի քերած կեղեւ։

Փորձի վերջում կենդանիները, որոնք ստացել էին մարակույայի փոշին, 14 տոկոսով թեթեւ էին մյուսներից եւ ունեին 22 տոկոսով քիչ ճարպային նստվածքներ։ Կամպինասի համալսարանի աշխատակիցների խոսքով՝ մարակույայի կեղեւը բջջանյութի հիանալի աղբյուր է, որը կրճատում է ճարպի եւ շաքարի ծավալը, որ կա ուտելիքի մեջ։ Բջջանյութը փակում է նաեւ ախորժակը, ինչը նույնպես շատ կարեւոր է ավելորդ քաշի դեմ պայքարում։

Բացի այդ, մարակույայի պտուղները հարուստ են հակաօքսիդանտներով, որոնք վերացնում են բորբոքումը։ Վերլուծությունը ցույց է տվել, որ կեղեւի փոշի ստացած կրծողները թվային սթրեսի եւ բորբոքային ցիտոկինների ցածր ցուցանիշներ են ցուցադրել։ Ինչպես հայտնի է,  քրոնիկական բորբոքումը եւ թթվային սթրեսը առաջ են բերում ճարպակալում, մետաբոլիկ խանգարումներ, դիաբետ եւ սիրտ-անոթային հիվանդություններ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է