• Latest news

Սպորտով զբաղվելը կարող է լսողությունն ավելի զգայուն դարձնել․ հետազոտություն

11 դեկտեմբերի, 2019  22:32

Սպորտով զբաղվելը կարող է լսողությունն ավելի զգայուն դարձնել, ինչպես պարզել են Հյուսիսարեւմտյան համալսարանի գիտնականները։

ՏԱՍՍ-ը հայտնում է, որ ուղեղում պարբերաբար գրանցվում են պատահական «աղմուկներ», եւ սպորտով զբաղվելն օգնում է դրանք ճնշել։ Ավելին, մարզումներն ամրապնդում են նյարդային համակարգը, փրկում հիշողության կորստից։

Գիտնականների կարծիքով՝ ուղեղում ֆոնային աղմուկը կարելի է պատկերացնել որպես երաժշտական ռադիոալիքում խափանումներ։ Դրա հնչման որակը կարելի է բարելավել երկու ուղով՝ ձայնը բարձրացնելով կամ աղմուկները ճնշելով։ Ինչպես պարզվել է, մարզիկների ուղեղը ավելի լավ է հաղթահարում նման խափանումները՝ նվազեցնելով դրանց ուժը։

Հետազոտության մեջ ներառել են 18-24 տարեկան 1000 կամավորների։ Նրանց կեսը պրոֆեսիոնալ մարզիկներ են եղել։ Կամավորներին առաջարկել են տարբեր ձայներ, վանկեր, բառեր լսել, եւ այդ ընթացքում նրանց ուղեղը սքանավորել են՝ ստուգելով էլեկտրական ակտիվությունը (ազդանշանները, որոնք առաջանում են հանգիստ վիճակից աշխատանքային ռեժիմի անցնելիս)։ Փորձի արդյունքների համաձայն, առանձնացվել են երեք խմբեր՝ մարզիկներ, երաժիշտներ եւ օտար լեզու իմացողներ։

Վերջին երկուսի համար բնորոշ է եղել ազդանշանի բարձր մակարդակը եւ «աղմուկի» նորմալ մակարդակը՝ հանգիստ վիճակում։ Իսկ մարզիկների ուղեղը հանգիստ վիճակում համարյա խափանումներ չի արտադրել եւ խոսքը ճանաչելու ժամանակ ակտիվության սովորական մակարդակ է ցուցաբերել։

Մասնագետների կարծիքով՝ հնարավոր է, որ շատ աղմկոտ միջավայրում նույնիսկ ամենաքիչ նկատվող ձայները լսելն ու ճանաչելը օգնում է մարզիկներին ավելի լավ հանդես գալ մրցումների ժամանակ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է