• Latest news

Ինչո՞ւ է ցերեկը քնելը վտանգավոր

12 դեկտեմբերի, 2019  12:10

Մարդիկ, ովքեր քնում են ցերեկը կամ չափից ավելի երկար են քնում գիշերը (9 եւ ավելի ժամ), ավելի շատ են ենթակա կաթված սստանալու ռիսկին։ Այս մասին նախազգուշացնում են  Ուհանի գիտության եւ տեխնոլոգիաների համալսարանի չինացի գիտնականները։

Ինչպես ասվում է EurekAlert!-ի մամուլի հաղորդագրությունում, 6 տարի տեւած հետազոտությանը մասնակցել է 31 750 մարդ Չինաստանում, որոնց միջին տարիքը 62 է։ Դիտարկումների սկզբում կամավորների մոտ կաթվածներ եւ առողջական որեւէ խնդիրներ չեն եղել։ Հետազոտության ընթացքում գրանցվել է կաթվածի 1557 դեպք։

Համաձայն անկետավորման տվյալների՝ մասնակիցների 8 տոկոսը ցերեկը քնել է 90 րոպե եւ ավելի, իսկ 24 տոկոսը՝ օրական 9 եւ ավելի ժամ։ Վերջինների մոտ կաթվածի առաջացման ռիսկը 23 տոկոսով ավելի է եղել, քան նրանց մոտ, ովքեր  օրական քնել են 7-8 ժամ։ Իսկ նրանց մոտ, ովքեր ավելի երկար են քնել եւ դա արել են նաեւ ցերեկը, կաթվածներն ավելի են եղել 85 տոկոսով։

Գիտնականների խոսքով՝ այս արդյունքները մեկ անգամ եւս ընդգծում են չափավոր քնի եւ քնի լավ որակը պահպանելու նշանակությունը միջին եւ ավագ տարիքի մարդկանց համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է