• Latest news

Սպիտակ հացն ու երշիկը կարող են աչքերի հետ կապված լուրջ խնդիր դառնալ. հետազոտություն

12 դեկտեմբերի, 2019  19:54

Եթե մարդը շատ սպիտակ հաց ու երշիկ է ուտում, դա կարող է բարձրացնել ցանցաթաղանթի դեղին բծի տարիքային դեգեներացիան։ Այս մասին ասվում է British Journal of Ophthalmology-ում հրապարակված նոր հետազոտությունում։

Հետազոտության համաձայն՝ ցանցաթաղանթի դեղին բծի տարիքային դեգեներացիայի առաջացման հավանականությունը 3 անգամ մեծանում է այն մարդկանց մոտ, ովքեր հաճախ են ուտում կարմիր եւ վերամշակված միս, զտված հացահատիկեղեն եւ բարձր ճարպայնությամբ կաթնամթերք։

Դեղին բիծը (մակուլա) աչքի ցանցաթաղանթի մասն է, որը պատասխանատու է սուր տեսողության համար։ Դրա տարիքային դեգեներացիան (մակուլոդիստրոֆիան) կենտրոնական տեսողության կորստի տարածված պատճառն է։ Այդ խնդրի պատճառով մարդիկ կորցնում են մեքենա վարելու, կարդալու եւ անգամ դեմքերը ճանաչելու կարողությունը։

Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ տարիքային մակուլոդիստրոֆիան (ՏՄԴ) բուժումը ե՛ւ թանկ է, ե՛ւ դժվար, իսկ երբեմն՝ պարզապես անհնար։ Ուստի, դրա պրոֆիլակտիկան շատ կարեւոր է։

Համաձայն հետազոտության՝ ՏՄԴ առաջացման ռիսկը մեծացնում է այսպես կոչված սնվելու արեւմտյան եղանակը, որտեղ շատ են կարմիր ու վերամշակված միսը, զտված հացահատիկային մթերքներն ու ճարպոտ կաթնամթերքը։ Բայց եւ միեւնույն ժամանակ այդ սննդակարգը կապված չէ հիվանդության վաղ ձեւի առաջացման հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ