• Latest news

Սառեցված սաղմերից ծնված երեխաների մոտ քաղցկեղի առաջացման ռիսկը կարող է ավելի բարձր լինել. հետազոտություն

12 դեկտեմբերի, 2019  15:35

Սառեցված սաղմերից ծնված երեխաները 154 տոկոսով ավելի հաճախ են բախվում քաղցկեղային հիվանդությունների, քան բնական ճանապարհով կամ թարմ սաղմերով բեղմնավորվածները։ Այս մասին ասվում է նոր հետազոտությունում, որը հրապարակվել է Journal for the American Medical Association-ում։

Գիտնականները միաժամանակ չեն կարողացել ապացուցել, որ հենց ԱՄԲ-ն է հանգեցրել քաղցկեղի բարձր ռիսկի։ Քանի որ բարձր ռիսկը հայտնաբերվել է միայն սառեցված սաղմերի պարագայում, գուցե խնդիրը հենց սառեցման եւ ապասառեցման պրոցեսի մեջ է, գուցե քիմիական նյութերի օգտագործումն է այդ պրոցեսում նպաստում գենետիկ փոփոխություններին, որոնք հետագայում հանգեցնում են քաղցկեղի։

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ անպտղության բուժման ժամանակ կիրառվող դեղերը, ԱՄԲ միջամտությունը կամ սերմնաբջջի ներցիտոպլազմային ներարկումը ռիսկը չեն բարձրացրել։ Իհարկե, որոշ հարցեր, այնուամենայնիվ, առաջանում են կանացի սեռական հորմոնների (էստրոգենների) կիրառման հետ կապված՝ անպտղության բուժման ընթացքում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։