• Latest news

Աթոռով պարզ թեստը կարող է օգնել հայտնաբերելու թոքերի քաղցկեղը

13 դեկտեմբերի, 2019  12:02

Աթոռով պարզ թեստը կարող է օգնել հայտնաբերելու թոքերի քաղցկեղը, որի ախտորոշումը վաղ փուլերում շատ դժվար է։ Հենց ուշ ախտորոշումն է այսօր թոքերի քաղցկեղը դարձնում այդքան մահաբեր. եթե այն ավելի վաղ հայտնաբերվի, հաջող բուժման դեպքերն անհամեմատ ավելի շատ կլինեն։

Ինչպես տեղեկացնում է Еxpress-ը, գոյություն ունի արտասովոր թեստ, որը կարող է օգնել հայտնաբերելու թոքերի քաղցկեղը։ Այն կապված է պարանեոպլաստիկ ախտանշանի հետ, որն արտահայտվում է իմունային համակարգի ազդեցությամբ նյարդային համակարգի վրա եւ ի հայտ է գալիս քաղցկեղի տարբեր տեսակների ժամանակ, բայց ավելի հաճախ կապ ունի թոքերի մանրբջջային քաղցկեղի հետ։

Խանգարման օրինակներից մեկը Լամբերտ-Իթոնի ախտանիշն է, որի դեպքում թուլանում են ազդրերի մկանները։ Այս ախտանիշի մասին կարող են վկայել դժվարությունները նստած տեղից մարդու վեր կենալու դժվարությունները, օրինակ՝ մարդու համար դժվար է վեր կենալ աթոռից։ Այս ախտանշանը արժանի է ուշադրության, եւ եթե դուք նկատել եք, որ դժվարանում եք վեր կենալ աթոռից, դա արդեն առիթ է բժշկի դիմելու համար։

Ամերիկյան օնկոլոգիական ընկերության մասնագետները տեղեկացնում են, որ քաղցկեղի զարգացմանը զուգընթաց՝ կարող են թուլանալ նաեւ ուսագոտու մկանները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել