• Latest news

Գիտնականները շիզոֆրենիան արագ ախտորոշելու նոր միջոց են առաջարկել

12 դեկտեմբերի, 2019  23:48

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տոմսկի ազգային հետազոտական բժշկական կենտրոնի գիտնականները արյան շիճուկի մեջ առանձնացրել են երկու սպիտակուց, որոնց մակարդակով կարելի է դատել շիզոֆրենիայի զարգացման վտանգի մասին։

ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ մասնագետները շիզոֆրենիայի եւ երկբեւեռ աֆեկտիվ խանգարման սրման ժամանակ կատարել են դեռեւս թերապիա չստացած պացիենտների արյան անալիզ։ Փորձարկվող խմբի մեջ եղել են նաեւ առողջ մարդիկ։ Պարզվել է, որ շիզոֆրենիա ունեցող մարդկանց արյան մեջ ANKD 12 սպիտակուցն ավելի շատ է, քան պացիենտների մնացած խմբերի մոտ։ Իսկ շիզոֆրենիայի առավել ծանր դեպքերի համար բնորոշ է եղել այլ սպիտակուցի՝ կադգերին-5-ի ցածր քանակը։

Այս հայտնագործությունը կօգնի իմանալ հիվանդության առաջացման եւ զարգացման պատճառների մասին, որոնք մինչ այժմ պարզված չեն։ Գիտնականների կարծիքով՝ շիզոֆրենիայով մարդկանց բնորոշ սպիտակուցները առաջին հերթին կապված են իմունային արձագանքի, բջջային կոմունիկացիաների, բջիջների աճի եւ պահպանման, սպիտակուցային նյութափոխանակության եւ նուկլեինային թթուների մետաբոլիզմի կարգավորման հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել