• Latest news

1100 եվրո է պակասում 3 տարեկան Ալեքսին՝ լսողության վերականգնման վիրահատության համար

12 դեկտեմբերի, 2019  16:39

Շուտով 3-ամյա Ալեքսը Հրազդանից պետք է մեկնի Իսպանիա, որտեղ նրան լսողության վերականգնման վիրահատության կենթարկեն։ Վիրահատության համար պահանջվում է 23 000 եվրո, եւ այդ գումարի մեծ մասն արդեն հաջողվել է հավաքել շնորհիվ նվիրատվությունների։ Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնել է Ալեքսի հայրը՝ Վաղարշակ Ավագյանը, չի բավականացնում ընդամենը 1100 եվրո։

Հիշեցնենք, որ երեխայի մոտ բնածին ծանրալսողություն է եւ ներքին ականջի անոմալիա: Նույնիսկ լավ լսողական սարքով երեխան գրեթե ոչինչ չի լսում, այդ պատճառով երեխան դեռեւս չի սովորել խոսել:

Հայաստանում երեխային օգնել չեն կարող, բայց Իսպանիայում մասնագետները պատրաստ են վիրահատել նրան։ 90 տոկոս հավանականությամբ երեխան կսկսի լսել վիրահատությունից հետո, իսկ որոշ ժամանակ անց արդեն կսկսի խոսել։ Մասնագետները հույս ունեն, որ երբ լսողությունը վերականգնվի, նա զարգացմամբ կհասնի հասակակիցներին։ Դրա համար շատ կարեւոր է  վիրահատությունը որքան հնարավոր է շուտ կատարել՝ մինչեւ 5 տարեկանին հասնելը։

Ալեքսին օգնել ցանկացողները կարող են միջոցներ նվիրաբերել GoFundMe էջում (ցանկացած, անգամ ամենափոքր նվիրատվությունը մեկ քայլ կմոտեցնի երեխային բաղձալի վիրահատությանը). https://www.gofundme.com/f/alex-dream-of-hearing?fbclid=IwAR10AvkRO6443SBe8pO39GXmn2BmCSGb_hQZ3OT_6ZVv2zdwuDRNsPxANgc

Գումար կարելի է փոխանցել նաեւ բանկային հետեւյալ հաշվեհամարներին՝

Ardshinbank

AMD 2479200283930000
USD 2479200283930010
EUR 2479200283930020
RUB 2479200283930030

Ստացող՝ Վաղարշակ Ավագյան

Արագ փոխանցումների համար՝

Idram 840405720 

ArCa քարտ 5444560100523964 ստացող՝ Գոհար Սարիբեկյան

Կոնտակտային տվյալներ՝ +374 77 882020 (Ալեքսի հայրիկն է, ում կարող եք դիմել ցանկացած հարցով)

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է