• Latest news

Առողջապահական ապահովագրության գումարները կառավարվելու են պետական ֆոնդի կողմից, այլ ոչ ապահովագրական ընկերությունների

12 դեկտեմբերի, 2019  18:40

Առողջապահական համընդհանուր ապահովագրության ներդրման հայեցակարգով նախատեսվում է, որ ստացված միջոցները կառավարվելու են պետական ֆոնդի կողմից։ Առողջապահության փոխնախարար Լենա Նունուշյանի խոսքով՝ նախարարությունն ուսումնասիրել է ե՛ւ տեղական, ե՛ւ այլ երկրների փորձը ու հանգել այն եզրակացությանը, որ մասնավոր ընկերություններին այս գործընթացին ներգրավելը իր մեջ ռիսկեր է պարունակում։

«Փորձը ցույց է տալիս, որ եթե մենք մասնավոր ապահովագրական գործակալությունների ներգրավենք, ու իրենց տրամադրենք այդ գումարները, ապա իրենց հիմնական նպատակը շահույթի հետապնդումն է լինելու եւ, հետեւաբար, դա հանգեցնելու է նրան, որ նրանք ստացված գումարներից չեն ֆինանսավորելու մարդկանց ծառայությունների ստացումը, փորձելու են ամեն կերպով այդ գումարները չտրամադրել, որպեսզի իրենց շահույթը ավելի մեծ լինի։ Բացի այդ, եթե մի քանի ապահովագրական կազմակերպությունների մեջ բաժանենք այդ գումարները, ե՛ւ ադմինիստրատիվ ծախսերն են ավելի շատ լինում, ե՛ւ ռիսկը հավասարաչափ չի բաշխվում։ Այսինքն՝ հետո մենք խնդիր ենք ունենալու, թե ինչպես կանոնակարգել, որ այդ ապհովագրական ֆոնդերը կարողանան հավասարապես բոլորին ընդգրկել, այլ ոչ թե առավել հիվանդներին մերժեն, կամ ուղարկել այլ ապահովագրական կազմակերպություն», - մանրամասնեց փոխնախարարը։

Լենա Նունուշյանը, այնուամենայնիվ, նշեց, որ դեռեւս բավականին քննարկելու հարցեր կան կապված ե՛ւ վերահսկման մեխանիզմների, ե՛ւ ապահովագրված անձանց իրավունքների պաշտպանության հետ։

Առողջապահության Համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Եգոր Զայցևը, համաձայնելով փոխնախարարի հետ, նշեց, որ ստացված հանրագումարը ինչքան քիչ տեղ բաշխվի, այդքան կառավարումն առավել արդյունավետ կլինի։

«Մրցակցություն ապահովելու վերաբերյալ խոսակցությունները առողջապահության ոլորտում այդքան էլ տեղին չեն, քանի որ այստեղ պետք է ոչ թե մրցակցություն, այլ մեկ լավ կառավարվող «ավազան» (pool): Հատկապես այսպիսի փոքր երկրի համար ավելի լավ է ունենալ մեկը, քան այն, որ այդ գումարը մասնատենք։ Ցանկացած ձեռներեց ցանկանում է գումար աշխատել եւ երբ դու ուզում ես աշխատել փող, քո առաջնային նպատակը ոչ թե բնակչությանը առողպահական ծառայություններով ապահովելն է, այլ  շահույթ ստանալը։ Այպիսով, ավելի լավ է ֆոնդը լինի մեկը՝ անկախ ու փոխկապակցված պետական համակարգի հետ», - եզրափակեց ԱՀԿ ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հանրության դատին ներկայացվեց Հայաստանի ողջ բնակչության համար պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգ ներդնելու վերաբերյալ նախագիծը։ Առողջապահության նախարարությունը առաջարկում է աշխատավարձի մինչև 6 տոկոսի չափով առողջապահական հարկ սահմանել, ինչը ՀՀ քաղաքացիներին հնարավորություն կտա ունենալ առողջապահական ապահովագրություն։

Առաջարկված նախագիծը հանրության շրջանում բուռն քննարկումներ առաջացրեց։ Քաղաքացիներն իրենց մտահոգություններն են հայտնում, որոնք բազմաթիվ են. նոր հարկատեսակի չափից մինչեւ մատուցվելիք ծառայությունների որակի վերաբերյալ կասկածները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է