• Latest news

Կինը վտանգավոր վարակ է ձեռք բերել շան ձագից, որը լիզել է նրա ոտքը

13 դեկտեմբերի, 2019  14:15

86-ամյա իսրայելուհին վտանգավոր վարակով հայտնվել է հիվանդանոցում, որով վարակվել է նրա ոտքը լիզած շան ձագից։ Այս մասին տեղեկացնում է Daily Mail պարբերականը՝ հղում կատարելով The Journal of Emergency Medicine ամսագրում հրապարակված գիտական աշխատանքին։

Պացիենտը հիվանդաոց է ընդունվել աջ ոտքի ցավերի, սրտխառնոցի եւ բարձր ջերմության բողոքներով։ Նրա արյան մեջ գտել են Streptococcus canis մանրէներ՝ այսպես կոչված շան ստրեպտոկոկեր, որոնք սովորաբար ախտահարում են կատուներին ու շներին։

Streptococcus canis-ով վարակումը կարող է հանգեցնել սեպսիսի, թոքերի բորբոքման եւ այլ վտանգավոր բարդությունների առաջացման։ Բայց շնորհիվ ժամանակին բուժման վարակը հաջողվել է հաղթահարել. պացիենտը հիվանդանոցում մնացել է երեք օր, ինչից հետո վերադարձել է տուն։

Գիտական աշխատանքի հեղինակները կարծում են, որ վարակը կարող էր նրա օրգանիզմում հայտնվել շան թքի միջոցով, որը լիզել էր նրա ոտքը։ Քանի որ պացիենտի մաշկի վրա քերծվածքներ են եղել, իսկ իմունիտետը թույլ էր, դա նպաստել է վարակվելուն։ Կինը տառապում էր դիաբետից եւ ռեւմատոիդ արթրիտի դեմ դեղեր էր ընդունում, ինչի պատճառով ստիպված էր տեղաշարժվել հաշմանդամի սայլակով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է