• Latest news

Գիտնականները նկարագրել են նոր աուտոիմունային հիվանդություն, որի մասին մինչ այժմ հայտնի չէր

13 դեկտեմբերի, 2019  15:20

Գիտնականները նկարագրել են նոր աուտոիմունային հիվանդություն, որն ստացել է CRIA սինդրոմ անվանումը (աուտոբորբոքային ախտանշան, որն առաջ է գալիս RIPK1 դեգեներացիայի հանդեպ կայունությունից)։ Առաջ այս ախտանշանի մասին ոչինչ հայտնի չէր։ Իրենց հայտնագործության մասին գիտնականները պատմել են Nature ամսագրում։

3 ընտանիքների 7 պացիենտ տառապում էր պարբերական տենդից, որը կրկնվում էր 2-4 շաբաթը մեկ, եւ լիմֆատիկ հանգույցների բորբոքումից։ Երկար ժամանակ ոչ ոք չէր կարողանում պարզել ախտանշանների պատճառը։

Յոթ պացիենտները 10-82 տարեկան էին, եւ նրանք բոլորն էլ ի ծնե տառապում էին 2-4 շաբաթը մեկ կրկնվող ախտանշաններից՝ տենդ մինչեւ 41 աստիճան ջերմության բարձրացմամբ, ցավ եւ լիմֆատիկ հանգույցների այտուցներ։ Դրանց կարող էին ուղեկցել սրտխառնոցը, փսխումը, լուծը եւ բերանի խոռոչի լորձաթաղանթի խոցերը։

Բժիշկները բոլոր 7 պացիենտների մոտ հայտնաբերեցին գենի նույն մուտացիան, որը կոդավորում է RIPK1սպիտակուցը։ Մինչ այդ, ինչպես նշում են գիտնականները, հիվանդությունը երբեք չէր նկարագրվել։

Եվ այսպես, CRIA սինդրոմի պատճառը գենի մուտացիան է, որը կոդավորում է RIPK1 սպիտակուցը։ Այդ սպիտակուցը կարեւոր է բջիջների նորմալ աշխատանքի համար, մասնավորապես՝ այն մասնակցում է բորբոքման պրոցեսի կարգավորմանը։ Մուտացիան հանգեցնում է բջիջների չվերահսկվող մահվան եւ իտենսիվ բորբոքման։

Մասնագետներն իրենց եզրակացությունների ճշմարտացիությունն ստուգեցին կենդանիների վրա փորձերով, նրանք նույն մուտացիայով մկների մոտ հայտնաբերեցին նույնպիսի ախտանշաններ, ինչպես եւ մարդկանց մոտ։

Այդ պացիենտների մի մասը բուժում է ստանում ժամանակակից հակաբորբոքային դեղերով, բայց դրանց արդյունավետությունը սահմանափակ է, իսկ գինը ԱՄՆ-ում գերազանցում է տարեկան 30 հազար դոլարը։

Գիտնականները նշում են, որ ապագայում կարող է պարզվել, որ RIPK1-ը կարեւոր դեր է խաղում նաեւ այլ հիվանդությունների՝ օրինակ՝ կոլիտի, արթրիտի եւ փսորիազի առաջացման գործում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել