• Latest news

Անհավանական դեպք. ոսկրածուծի փոխպատվաստումը անշրջելիորեն փոխեց պացիենտի ԴՆԹ-ն

13 դեկտեմբերի, 2019  17:43

Քրիս Լոնգը Ռինոյից (Նյու Յորքի նահանգ), որը հիվանդ էր միելոիդային լեյկոզով, հանդիպեց ոսկրածուծի փոխպատվաստման անսպասելի հետեւանքների. դոնորի ԴՆԹ-ն, որը մի տղամարդ էր Գերմանիայից, լիովին փոխեց նրա սեփական ԴՆԹ-ն, ինչը ցույց է տվել արյան եւ սերմնահեղուկի անալիզը, որը կատարվել է փոխպատվաստումից հետո։

 Ոսկրածուծի փոխպատվաստումից 3 ամիս հետո Քրիս Լոնգն իմացավ, որ ԴՆԹ-ն իր արյան մեջ փոխարինվել է դոնորի ԴՆԹ-ով։ Իսկ վիրահատությունից 4 տարի հետո (Լոնգն արդեն վերադարձել է աշխատանքի ռեմիսիայով) պարզվեց, որ միայն արյունը չէ, որ փոփոխության է ենթարկվել. նրա շուրթերից եւ այտերից վերցված քսուքները պարունակում էին թե՛ իր, թե՛ դոնորի ԴՆԹ-ն։ Ավելի զարմանալի էր Լոնգի ու քրեագիտական լաբորատորիայի նրա գործընկերների համար այն, որ նրա սերմնահեղուկի ողջ ԴՆԹ-ն պատկանում էր դոնորին։

Շատերին հետաքրքրում էր հարցը, թե ինչ տեղի կունենա, եթե Լոնգը երեխա ունենա։ Կփոխանցի՞ արդյոք նա դոնորի, թե իր գեները երեխային։ Բայց այս հարցին պատասխանել չի կարելի, որովհետեւ Լոնգը վազէկտոմիա ունի երկրորդ երեխայի ծնվելուց հետո, այնպես որ այլեւս հայր դառնալ չի պատրաստվում։

ԴՆԹ նման փոփոխությունները, մասնագետների խոսքով, չպետք է անհանգստացնեն պացիենտներին, քանի որ նրանց անձը դրանից չի փոխվում։

«Պացիենտների ուղեղը եւ նրանց անձը պետք է անփոփոխ մնան»,- ասել է Սթենֆորդի համալսարանի Բժշկական կենտրոնի արյան եւ ոսկրածուծի փոխպատվաստման ստացիոնար բաժանմունքի բժշկական տնօրեն Էնդրյու Ռեզվանին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել