• Latest news

Մինուս 100 կլիոգրամ. ինչպե՞ս հաջողվեց կնոջը նիհարել

13 դեկտեմբերի, 2019  21:18

Մեգան Մակքորմակը ամերիկյան Օկլահոմա նահանգից նիհարեց 100 կիլոգրամով։

Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, Մեգանը միայնակ մայր է երկու երեխաներով։ Նա մենեջեր էր աշխատում դեղատանը, որտեղ էլ սկսել էր քաշ հավաքել, քանի որ երկարատեւ աշխատանքային հերթափոխերից հետո նա ճիշտ չէր սնվում. աշխատավայրում կարող էր ամբողջ օրը քաղցած մնալ, իսկ քնելուց առաջ ուտել անառողջ սնունդ։

Քնելուց առաջ Մեգանը հաճախ ուտում էր մոտ 2500 կալորիայի ուտելիք։ Արդյունքում՝ նրա առավելագույն քաշը հասավ 176 կիլոգրամի 1,8 մետր հասակի դեպքում։

Կինը վախենում էր, որ անծանոթ մարդիկ կսկսեն լուսանկարել իրեն, եւ նա կդառնա ծաղրի առարկա ինտերնետում։ Բացի այդ, նա իրեն մեղավոր էր զգում, քանի որ չեր կարողանում երեխաների հետ գնալ զբոսավայրեր, նա պարզապես չէր տեղավորվի ատրակցիոնների սայլակներում։

2013 թվականին Մեգանը թռչում էր ինքնաթիռով, եւ նրան լրացուցիչ ամրագոտիներ պետք եկան։ Դա շրջադարձային պահ եղավ, որից հետո նա որոշեց փոխել կյանքը։

Առաջին հերթին Մեգանը գնաց մարզասրահ, որտեղ նրան հաջողվեց գցել 57 կիլոգրամ։ Բայց շուտով դրանց կեսը հետ վերադարձավ։ 2018 թվականի հոկտեմբերին նա որոշեց վիրահատվել եւ փոքրացնել ստամոքսը։ Վիրահատությունից հետո շարունակեց զբաղվել մարզադահլիճում շաբաթը 5 անգամ։

Բացի այդ, նա փոխեց սննդակարգը, սկսեց ուտել օրը 5 անգամ, քիչ-քիչ եւ նախապատվությունը տալ սպիտակուցային սննդին։ Արդյունքում՝ նրան հաջողվեց նիհարել 101 կիլոգրամով։

Լուսանկարը՝ Megan McCormack-ի ֆեյսբուքյան էջ

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ