• Latest news

Բժիշկները ստիպված էին հեռացնել հազվադեպ ախտանշան ունեցող աղջկա միզապարկը

14 դեկտեմբերի, 2019  11:14

Անգլիական Դերբշիր քաղաքից 23-ամյա Պոլիաննա Լավի միզապարկը քիչ էր մնացել պայթեր 5 տարի առաջ. բժիշկներն այնտեղից 3 լիտր մեզ հանեցին. դա 6 անգամ ավելի շատ է, քան միզապարկը կարող է պահել։

Երբ Պոլիաննան սրտխառնոցի պատճառով հայտնվեց հիվանդանոցում, նրա փորը նման էր հղիի փորի, որն ուր որ է ծննդաբերելու է։ Աղջիկն անգամ չկարողացավ հիշել, թե երբ էր վերջին անգամ կարգին զուգարան գնացել։

Ինչպես գրում է The Daily Mail-ը, ավելի ուշ պարզվել էր, որ Պոլիաննան Ֆաուլերի հազվադեպ սինդրոմ ունի, ինչի պատճառով միզուղիների մկանները չեն թուլացել եւ մեզը բաց չեն թողել։ Այս խնդրի լուծման համար բժիշկները նրան կատետր դրեցին մեզը միզապարկից հանելու համար։

Բայց ավելի ուշ ցավոտ սպազմերի պատճառով բժիշկները ստիպված էին հեռացնել միզապարկը եւ հատուկ պարկ դնել՝ ստոմա, որը պետք է կրել փորի վրա եւ որտեղ լցվում է մեզը միզապարկի փոխարեն։

Նշենք, որ Ֆաուլերի սինդրոմը պաթոլոգիա է՝ կապված միզելու անհնարինության հետ։ Այն կապված է ուրետրալ սֆինկտերի (մեզը պահող մկանների) անոմալիայի հետ։ Սֆինկտերը այս ախտանշանն ունեցող մարդկանց մոտ չի թուլանում եւ նորմալ բաց չի թողնում մեզը։ Ֆաուլերի սինդրոմը չի բուժվում, իսկ պացիենտներին կատետր են տեղադրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է